1lurer.am: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է՝ «Լուրերի» հետ զրույցում հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
Նա պարզաբանել է, որ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակում Աշոտյանը խախտել է խափանման միջոցի պայմանները: Պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեղադրանքով նրան նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Քննչական կոմիտեն մանրամասների վերաբերյալ տեղեկություն կտրամադրի ավելի ուշ:
comment.count (0)