panorama.am: ՆԳՆ շենքի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում սաղավարտ ու զրահաբաճկոն հագած փաստաբանը պետք է նամակ հանձնի նախարարություն։ Սակայն շենքը հսկող ոստիկանները թույլ չտվեցին ներս մտնել՝ պահանջելով, որ նամակ հանձնողը հանի սաղավարտն ու զրահաբաճկոնը, հակառակ դեպքում թույլ չեն տա նրան մուտք գործել շենք։
ՓՊ նախկին նախագահ, փաստաբան Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնեց՝ գրավոր պահանջ ունեն փոխանցելու ՆԳ նախարարին։ Անցած երկու օրերին պահանջին այս պահին միացել է 878 փաստաբան։
«Մենք՝ ներքոստորագրյալ փաստաբաններս, գիտակցելով մեր մասնագիտական առաքելությունը քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում, հարգելով ոստիկանության ինստիտուտը, գնահատելով արժանապատիվ ոստիկանի դերը,
ելնելով բռնությունը ոստիկանության համակարգից արմատախիլ անելու նպատակից,
1. Խստորեն դատապարտում ենք ՆԳՆ Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Կենտրոնի բաժնի և այլ ոստիկանների կողմից 07.06.2023թ. փաստաբան Կարեն Ալավերդյանին ծեծի ենթարկելու, նրա նկատմամբ ձեռնաշղթաներ կիրառելու, արցունքաբեր գազ կիրառելու, ինչպես նաև փաստաբանին ձերբակալելու և խուզարկության ենթարկելու դեպքերը.
2. Ներքին գործերի նախարարությունից պահանջում ենք՝ անհապաղ դադարեցնել փաստաբան Կարեն Ալավերդյանի ծեծին մասնակցած ոստիկանների, այդ թվում՝ Ալբերտ Մկրտչյանի, Դավիթ Դավթյանի, Հրանտ Իսկանդարյանի, Նարեկ Խաչատրյանի և Սերյոժա Հովակիմյանի լիազորությունները.
3. Ներքին գործերի նախարարությունից պահանջում ենք՝ դադարեցնել ՆԳՆ Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Կենտրոն բաժնի պետի լիազորությունները»,-պահանջագիրն ընթերցեց Զոհրաբյանը։
comment.count (0)