Իսկ ձեզ ո՞վ է ասել, որ ФСБ-ն կանգնելու է. Մհեր Գրիգորյանը՝ ՀՀ տարածքով անցնող ճանապարհի մասին |news.am|
15:02 - 21 հունիսի, 2023

Իսկ ձեզ ո՞վ է ասել, որ ФСБ-ն կանգնելու է. Մհեր Գրիգորյանը՝ ՀՀ տարածքով անցնող ճանապարհի մասին |news.am|

news.am: Միանշանակ է, որ Հայաստանի տարածքով անցնող երթուղիները վերահսկվելու են համաձայն Հայաստանի օրենասդրության: Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Հարցին, թե այդ դեպքում ինչու է ռուսական ФСБ-ն կանգնելու այդ ճանապարհին, նա արձագանքեց. «Իսկ ձեզ ո՞վ է ասել, որ ФСБ-ն կանգնելու է: Նախ, եկեք խոսենք ФСБ-ի կազմում գործող սահմանապահ զորքերի մասին, որպեսզի հստակ լինենք, թե ինչի մասին է խոսքը, եթե դուք մեջբերում եք նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը: Երկրորդ, գործառույթի իրականացման ձեւի մասով դեռեւս քննարկումներ պետք է լինեն»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել