ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչներն այս պահին ԿԳՄՍ նախարարության դիմաց են և  ակնկալում են հանդիպում նախարար Արայիկ Հարությունյանի հետ |aysor.am|
11:33 - 03 դեկտեմբերի, 2019

ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչներն այս պահին ԿԳՄՍ նախարարության դիմաց են և ակնկալում են հանդիպում նախարար Արայիկ Հարությունյանի հետ |aysor.am|

aysor.am: ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչներն այս պահին ԿԳՄՍ նախարարության դիմաց են: Նրանք ակնկալում են հանդիպում նախարար Արայիկ Հարությունյանի հետ:

Երեկ ՀՅԴ ՀԵՄ-ը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ՀԵՄ-ը հանդես է եկել այսօր ժամը 15:00-ին նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպելու նախաձեռնությամբ:

Երիտասարդներից մեկը նշեց, քանի որ նախարարության կողմից քայլեր չեն ձեռնարկել իրենց հետ հանդիպումը կազմակերպելու համար, իրենք անձամբ են որոշել հանդիպման օր նշանակել:

«Մենք կես ժամ ժամանակ կտանք նախարարին իջնելու և իր ժողովրդի մի խմբի հետ հանդիպելու ու կնճռոտ հարցերը քննարկելու համար», - ասաց նա:

Ավելի վաղ ՀՀ ԿԳՄՍՆ-ն հերքել էր, որ այսօր կայանալու է Արայիկ Հարությունյանի ու ՀՅԴ-ական երիտասարդների հանդիպումը։

Նախարարության հաղորդագրության մեջ նշվում էր, որ նախարարի հետ հանդիպման մասին ՀՅԴ ՀԵՄ հայտարարությունն ապատեղեկատվություն է ու նման պայմանավորվածություն չկա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել