Տոկաեւը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
14:39 - 24 հունիսի, 2023

Տոկաեւը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Պուտինը տեղեկացրել է երկրում տիրող իրավիճակի մասին։ Այս մասին հաղորդում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։

Տոկաեւը նշել է, որ տեղի ունեցող իրադարձությունները Ռուսաստանի ներքին գործն են․ «Սահմանադրական կարգը եւ օրենքի գերակայությունը հանդիսանում են երկրում օրինականության եւ կարգի պահպանման պարտադիր պայման։ Դա հանդիսանում է հասարակական անվտանգության եւ դրա հաջող զարգացման հիմքը»։

Պուտինը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ Ղազախստանի ցուցաբերած ըմբռնման համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել