1lurer.am: Արդյոք ես այդ պրոցեսների մեջ արտաքին հետք տեսնո՞ւմ եմ, թե՞ չէ: Ես կարող եմ ասել, որ այո՛, որպես վարկած՝ տեսնում եմ: 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 2021 թ. փետրվարի 25-ին զինվորականների կողմից իր և Կառավարության հրաժարականը պահանջելու դեպքին և դրա հետ 5-րդ շարասյան առնչությանը։
Փաշինյանը փաստեց՝ եղել են մարդիկ, զինվորականներ, որոնք միացել են այդ հայտարարությանը հրամանի ազդեցության տակ, բայց նաև պարզաբանեց. «Եկեք չմոռանանք, որ խոսքը զինվորական կառույցի մասին է, և զինվորական հրամանատարն ասում է. «Սենց թուղթ կա սեղանին դրված, պետք է ստորագրել»: Հասկանո՞ւմ եք: Ինչքան էլ դա հենց զինվորական ծառայության տրամաբանության մեջ չէ, գոյություն ունի զինվորական սուբորդինացիա»:
Նիկոլ Փաշինյանը նաև դժվարացավ պատասխանել, թե իր որ գործողությունն է, որ կարող էր վստահության խաթարում առաջացնել զինվորական ղեկավարության շրջանում:
«2020 թ. նոյեմբերի 9-ից հետո ինչ-որ պրոցեսներ են գնացել, որոնք, այնուամենայնիվ, իմ ասած վստահությունը խաթարել են: Ես չեմ էլ բացառում, որ երկուստեք է եղել այդ ամեն ինչը։ Բայց ես գիտեմ՝ ինչն է պատճառը, որ գործողություններն են եղել պատճառը, որ ես վստահության խաթարում եմ ունեցել։ Բայց, անկեղծ ասած, դժվարանում եմ ասել, թե իմ որ գործողությունն է, որ պիտի իմ նկատմամբ վստահության խաթարում առաջացներ մեր զինվորական ղեկավարության կողմից»,- ասաց Փաշինյանը։
comment.count (0)