Արդարադատության նախարարը միջնորդել է ՄԻԵԴ վճռի հիմքով պատասխանատվության ենթարկել դատավորներին. Անդրեասյանին բացարկի միջնորդությունը մերժվեց

 |factor.am|
11:58 - 28 հունիսի, 2023

Արդարադատության նախարարը միջնորդել է ՄԻԵԴ վճռի հիմքով պատասխանատվության ենթարկել դատավորներին. Անդրեասյանին բացարկի միջնորդությունը մերժվեց |factor.am|

factor.am: Բարձրագույն դատական խորհրդում այսօր քննվում է Արդարադատության նախարարության միջնորդությունը` Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանին 14 տարի առաջ կայացված դատական ակտի համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Նախարարությունը միջնորդել էր պատասխանատվության ենթարկել նաև Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանին, սակայն վերջինս գործի քննության մեկնարկից օրեր առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել:

Այսօր Արտակ Բարսեղյանի ներկայացուցիչ Էմիլ Ամիրխանյանը Խորհրդի անդամ Կարեն Անդրեասյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց` նշելով, որ Անդրեասյանը տնտեսական շահ, ընկերական հարաբերություններ ունի միջնորդությունը հարուցած նախարար Գրիգոր Մինասյանի հետ: Աստղիկ Խառատյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն էլ հիշեցրեց օրեր առաջ մամուլում շրջանառված տեսանյութը, որում երևում են Կարեն Անդրեասյանն ու Գրիգոր Մինասյանը` նույն սրճարանում միասին նստած, որտեղից հետո առանձին դուրս են գալիս: Միջնորդությունը, սակայն, մերժվեց:

Նշենք, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ««Շոլց ԱԳ» ընկերությունն ընդդեմ Հայաստանի» 2019 թ․ հունվարի 24-ին հրապարակված ՄԻԵԴ վճռի հիման վրա։

Ըստ գործի` Գերմանիայում գրանցված այս ընկերությունը դեռևս 1990-ական թվականներից սկսած Հայաստանում գրանցված «Ա. Սաֆարյան և Ասոշիեյթս» ՍՊԸ-ն կանոնավոր գնել է մետաղական ջարդոն, 1999 թ․ փետրվարի 8-ին, 2000 թ․ ապրիլի 10-ին և 2003թ ապրիլի 2-ին գերմանական վերոգրյալ ընկերությանը պատկանող մեկ այլ ընկերություն՝ «ՔեյԲիՔեյԷս» ընկերությունը ՍՊԸ-ի հետ պայմանագիր են կնքել, համաձայն որի՝ «Շոլց ԱԳ» և «ՔեյԲիՔեյԷս» ընկերությունները պետք է «Ա. Սաֆարյան և Ասոշիեյթս» ՍՊԸ-ին վճարեին կանխավճար՝ մետաղական ջարդոնի դիմաց, ինչպես նաև՝ 2002 թ . նոյեմբերի 8-ին դիմումատու ընկերությունը ՍՊԸ-ին վարկ է տրամադրել՝ 100.000 եվրոյի չափով, որը պետք է մարվեր մինչև 2003թ հունվարի 31-ը, սակայն պարզվել է, որ դիմումատուն ոչ միայն չի վերադարձրել գումարը, այլև չի կատարել դիմումատու ընկերության նկատմամբ իր պայմանագրային պարտավությունները, մասնավորապես, մատակարարել է ավելի քիչ մետաղական ջարդոն, քան եղել են կանխավճարները, որոնք արդեն ստացել էր։ 2005թ. հոկտեմբերի 28-ին դիմումատուի և ՍՊԸ-ի ներկայացուցիչների հաշվարկներ են իրականացրել, որով արձանագրվել է, որ տվյալ օրվա դրությամբ ՍՊԸ-ն դիմումատու ընկերությանը պարտք է 1 213 824 ԱՄՆ դոլար։ Բանակցությունների արդյունքում դիմումատու ընկերությունը համաձայնել է 613 824 ԱՄՆ դոլարի չափով ազատել պարտքից՝ պայմանով, որ ՍՊԸ-ն մարի պարտքի մնացած մասը, մասնավորապես՝ 600 000 ԱՄՆ դոլարը՝ համաձայն պարտքի վճարման ժամանակացույցի, որը սահմանվել էր երկու ընկերությունների տնօրենների կողմից նույն օրը ստորագրված առանձին համաձայնագրով։ Նշված համաձայնագրի համաձայն՝ ՍՊԸ-ն պարտավորվել էր պարտքը վճարել հինգ մասնաբաժիններով՝ առաջին վճարումը կատարելով մինչև 2005 թվականի դեկտեմբերի 15-ը, իսկ ժամանակացույցով սահմանված պարտավորությունները չկատարելու դեպքում ՍՊԸ-ն պարտավոր էր վերադարձնել ամբողջ պարտքը, իսկ նույն օրը կնքված մեկ այլ համաձայնագրով սահմանվել է 100 000 եվրոյի չափով վարկի և 10 000 եվրոյի չափով ապառքի մասով վճարման ժամանակացույցը։ Դրանում նաեւ նշվել է, որ վճարման ժամանակացույցը չպահպանելու դեպքում կվճարվի լրացուցիչ 6%։ ՍՊԸ-ն, սակայն, այս պարտավորությունները ևս չի կատարել։

Արդյունքում՝ դիմումատուն հայց է ներկայացրել Տնտեսական դատարան՝ ՍՊԸ-ից պահանջելով վերադարձնել ընդհանուր 1 516 442 ԱՄՆ դոլար եւ 116 600 եվրո, ներառյալ՝ պարտքի հիմնական գումարը, վարկի գումարը և երկուսի համար հաշվարկված տոկոսները, սակայն, Տնտեսական դատարանը, բավարարելով պատասխանող կողմի միջնորդությունը, թողել է հայցը առանց քննության՝ գտնելով, որ վեճի կարգավորման հարցը գտնվում է Արբիտրաժային տրիբունալի իրավազորության շրջանակում, դիմումատուն բողոքարկել է որոշումը, որը կրկին մերժվել է։

Արբիտրաժային տրիբունալը ևս հրաժարվել էր քննել հայցը, արդյունքում, հաշվի առնելով, որ Տնտեսական դատարանն արդեն լուծարվել է, «Շոլց ԱԳ» ընկերությունը 2008թ. հայց է ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան, որը փոխանցվել է Երւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան։ Նշված հայցը դատարանը թողել է առանց քննության՝ հղում կատարելով Տնտեսական դատարանի որոշմանը։ Այս որոշման դեմ վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ վճռաբեկ բողոքը՝ վարույթ չի ընդունվել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել