panarmenian.net: ՀՀ Ազգային ժողովի հունիսի 18-ի նիստում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, փաստաբան Վահե Գրիգորյանի ընտրության հարցը:
Գրիգորյանն իր ելույթում նշել է, որ ՍԴ-ի կազմավորման հարցում պետք է ներգրավված լինեն ներկայացուցիչներ ոչ միայն Հայաստանից, այլ նար Արցախից և սփյուռքից:
«Իմ խորին համոզմամբ՝ Հայաստանի նախագահի կողմից առաջադրվող երեք թեկնածուից մեկը պետք է լինի Հայաստանից, մյուսը՝ Արցախից, իսկ երրորդը՝ սփյուռքից:
Սահմանադրական դատարանը կարող է և պետք է դառնա այն միավորող ատյանը, որն իր մեջ կարող է ներառել այս բոլոր հատվածները»,- ասել է Գրիգորյանը։
comment.count (0)