Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։
«Ուրբաթ օրը՝ հունիսի 30-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի և Արցախի Հանրապետության նախագահա Արայիկ Հարությունյանի միջև։ Նորին Ս․ Օծությունը ևս մեկ անգամ վերահաստատել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ամբողջական զորակցությունը Արցախի մեր ժողովրդին։
Ապա, Վեհափառ Հայրապետը տեղյակ է պահել նախագահին վերջին շրջանում Հունաստանի ու Կանադայի վարչապետների ու Կիպրոսի նախագահի հետ Արցախի հարցի գծով իր ունեցած խորհրդակցությունների ու հատկապես հիշյալ անձնավորությունների մոտեցումների մասին։
Նախագահ Հարությունյանը իր հերթին անդրադարձել է Արցախին դիմագրաված ներկա մարտահրավերներին։ Երկու կողմերն էլ կարևորությամբ շեշտել են Արցախի ինքնորոշման իրավունքն ամուր պահելու հրամայականը»,- ասվում է հաղորդագրությունում։
comment.count (0)