Վարուժան Ավետիսյանի որդուն` Դավիթին, ձերբակալել են և այժմ Կենտրոնի ոստիկանական բաժանմունքից տեղափոխում են ՁՊՎ (ձերբակալվածների պահման վայր): Այս մասին հայտնում են Ազգային- ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայությունից։
«Ինչպես ավելի վաղ հայտարարել է փաստաբան Արայիկ Պապիկյանը հուլիսի 2-ին, կեսօրին, Դավիթ Ավետիսյանը "Անգլիական" այգու մոտ պատահաբար հանդիպելով Նիկոլ Փաշինյանին` վերջինիս ասել էր, որ պատասխան է տալու մեր նահատակված հերոսների համար, որից հետո նրան բերման էին ենթարկել։
Մոտ վեց ժամ Դավիթին ապօրինի ազատությունից զրկել են, ապա ձերբակալելու որոշում են կայացրել»,- նշված է հայտարարության մեջ։
comment.count (0)