Սարգիս Խանդանյանն ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ
11:45 - 04 հուլիսի, 2023

Սարգիս Խանդանյանն ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանն ընտրվել է Խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի հանձնաժողովի փոխնախագահ:

Որոշումը կայացվել է հուլիսի 3-ին Վանկուվերում ընթացող ԵԱՀԿ ԽՎ ամառային (տարեկան) նստաշրջանի ընթացքում: Ստանձնելով հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը՝ Սարգիս Խանդանյանը միաժամանակ դառնում է ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի անդամ, որը վեհաժողովի կառավարման հիմնական մարմինն է:

Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Возможно, это изображение 4 человека и текст
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել