aysor.am: Ոստիկաններն այս պահին ուժով հեռացնում են ՀՅԴ երիտասարդներին ԿԳՄՍ նախարարության մուտքի մոտից:
Ավելի վաղ ոստիկանները 5 րոպե ժամանակ էին տվել երիտասարդներին՝ նախարարության մուտքն ազատելու համար, մինչդեռ վերջիններս հրաժարվեցին նստացույցը դադարեցնել՝ պնդելով, որ իրենք Սահմանադրություն են կարդում բարձրաձայն ու իրազեկում բոլոր անտեղյակներին իրենց պարտականությունների մասին:
Հիշեցնենք, որ այսօր ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչները հայտարարել էին, որ ժամը 15:00-ին գալու են նախարարություն՝ հանդիպելու նախարար Արայիկ Հարությունյանի հետ:
Նրանք կես ժամ տվեցին նախարարին հանդիպման գալու համար: Մինչդեռ, տեսնելով որ նախարարը չի գալիս հանդիպման, երիտասարդները ճեղքեցին ոստիկանական պատն ու բողոքի ակցիան սկսեցին իրականցնել նախարարության մուտքի դիմաց:
comment.count (0)