Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները կապ են հաստատել ընտանիքի անդամների հետ
 |1lurer.am|
17:25 - 10 հուլիսի, 2023

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները կապ են հաստատել ընտանիքի անդամների հետ |1lurer.am|

1lurer.am: Հունիսի վերջին և հուլիսի սկզբին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները կրկին այցելել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին։ Խոսքը վերաբերում է բոլոր նրանց, որոնց պահման փաստը հաստատել է Բաքուն, այդ թվում՝ վերջերս առևանգված երկու զինծառայողին: Այս մասին «Լուրերին» տեղեկացրել է Հայաստանում Կարմիր խաչի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: 

«Մեր ներկայացուցիչները հնարավորություն են տվել նաև կապ հաստատել կապի տարբեր միջոցներով ընտանիքի անդամների հետ, ունեցել են առանձնազրույցներ ըստ մեր հաստատված ընթացակարգերի:

Բնականաբար տեսակցությունների նպատակը՝ ստուգել պահման պայմանները, վերահսկել իրենց հանդեպ վերաբերմունքը, առողջական վիճակը, սակայն մեր բոլոր նկատառումները մենք չենք հրապարակում, դրանք կոնֆիդենցիալ քննարկման առարկա են պահող իշխանությունների հետ»,- ասել է Ամատունին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել