Փաստաբանների բողոքի ակցիան ՆԳՆ-ի մոտ. նրանք պահանջում են ոստիկանապետի հրաժարականը 
 |news.am|
12:05 - 11 հուլիսի, 2023

Փաստաբանների բողոքի ակցիան ՆԳՆ-ի մոտ. նրանք պահանջում են ոստիկանապետի հրաժարականը |news.am|

news.am: Փաստաբանների պալատի վարչական շենքի մոտից այսօր՝ հուլիսի 11-ին, մեկնարկել է փաստաբանների երթը դեպի Ներքին գործերի նախարարության շենք: Նրանք հասել են ՆԳՆ շենքի մոտ եւ պահանջում են ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականը:

Ավելի վաղ փաստաբանների պալատի տարածած հայտարարության մեջ նշվում էր. «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ փաստաբանների նկատմամբ բռնությունների սարսափելի միջադեպերը հովանավորող ոստիկանության պետը թշնամություն է անում փաստաբանության ինստիտուտի նկատմամբ, նախատեսվում է քայլերթ՝ դեպի Ներքին գործերի նախարարություն՝ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականի պահանջով, որտեղ նաև հանձնվելու է «Փաստաբանության թշնամի» հավաստագիրը»:

Լուսանկարը՝ factor.am-ի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել