Հնդկաստանը պատրաստ է աջակցել բոլոր անկեղծ ջանքերին, որոնք կարող են օգնել վերջ դնելու հակամարտությանը․ Մոդի
 |1lurer.am|
17:37 - 13 հուլիսի, 2023

Հնդկաստանը պատրաստ է աջակցել բոլոր անկեղծ ջանքերին, որոնք կարող են օգնել վերջ դնելու հակամարտությանը․ Մոդի |1lurer.am|

1lurer.am: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն հավաստիացրել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել բոլոր անկեղծ ջանքերին, որոնք կարող են օգնել վերջ դնելու հակամարտությանը։

Մոդին հիշեցրել է, որ վերջերս մի քանի անգամ խոսել է Պուտինի և Զելենսկու հետ։ Հնդկաստանի վարչապետը կարծիք է հայտնել, որ բոլոր երկրները պարտավոր են հարգել այլ պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, պահպանել միջազգային իրավունքը։

Նա նաև նշել է, որ անհանգստացնող է ուկրաինական հակամարտության ազդեցությունն ամբողջ աշխարհի վրա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել