Հայտնաբերվել է Ներքին Գետաշենի մատուռի մոտ նորածնին թողած մայրը 
 |factor.am|
16:08 - 26 հուլիսի, 2023

Հայտնաբերվել է Ներքին Գետաշենի մատուռի մոտ նորածնին թողած մայրը |factor.am|

factor.am: Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի տներից մեկի մոտ մանկահասակ երեխայի հայտնաբերումից 3 օր անց նորածնի մայրը հայտնաբերվել է։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

«Կատարվում են քննչական գործողություններ»,- նշեց Աբրահամյանը՝ այս պահին զերծ մնալով մանրամասներ հայտնելուց։

Հիշեցնենք՝ քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Մարտունու համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի Սուրբ Խաչ թաղամասի տներից մեկի բնակչուհին հուլիսի 22-ին՝ ժամը 10։20-ի սահմաններում, իրենց տան արևմտյան հատվածի հողաթմբի վրա նկատել է թափառող շների։ Հավաքված շներին հեռացնելու նպատակով քար է նետել նրանց ուղղությամբ և մոտենալով նկատել, որ հողաթմբի վրա դրված է դեղին գույնի պոլիէթիլենային պարկ։ Բացելով պարկը՝ նկատել է, որ դրանում շորով փաթաթված նորածին է։ Զգալով, որ նորածինը ողջ է՝ անմիջապես տարել է տուն և դիմել ոստիկանությանը։

Ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որը զուգորդվել է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքով)։

Հաղորդումը ստացվելուց և վարույթ նախաձեռնվելուց հետո, նույն օրը, երեկոյան, Մուրացան հիվանդանոցային համալիրից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ տեղափոխված ընկեցիկ երեխան՝ նորածին տղան, մահացել է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել