Հայաստանում Չեխիայի դեսպանը կոչ է արել ամբողջությամբ վերականգնել ԿԽՄԿ-ի գործունեությունը |1lurer.am|
21:01 - 27 հուլիսի, 2023

Հայաստանում Չեխիայի դեսպանը կոչ է արել ամբողջությամբ վերականգնել ԿԽՄԿ-ի գործունեությունը |1lurer.am|

1lurer.am: Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը Twitter-ի իր միկրոբլոգում մեջբերել է հատված ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությանից․ «Մենք ի գիտություն ենք ընդունել Ադրբեջանի իշխանությունների պատրաստակամությունը՝ ապրանքներ մատակարարելու Աղդամ քաղաքով: Այն չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք»։

Դեսպանը հավելել է․ «ԵՄ-ն նաև նշում է, որ ԿԽՄԿ-ի գործունեությունը տարածաշրջանում խիստ տուժել է, և կոչ է անում այն ամբողջությամբ վերականգնել, ներառյալ՝ առողջապահական նկատառումներով տարհանումը և հումանիտար մատակարարումները»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել