Էրդողանն Անկարայում ընդունել է Բայրամովին |azatutyun.am|
20:02 - 31 հուլիսի, 2023

Էրդողանն Անկարայում ընդունել է Բայրամովին |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Անկարայում իր նստավայրում ընդունել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին։

«Հանդիպմանը քննարկվել է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման ընթացքը: Նախագահն ընդգծել է, որ Զանգեզուրի միջանցքի անհապաղ բացումը և համապարփակ խաղաղ համաձայնագրի ձեռքբերումը կարևոր են կարգավորման համար»,- ասվում է Էրդողանի աշխատակազմի հրապարակած հաղորդագրությունում:

Բայրամովի հետ զրույցում Էրդողանը նաև նշել է, որ պետք է շարունակել ջանքերը Թուրքիայի և Ադրբեջանի փոխադարձ առևտրի ծավալը մինչև 15 միլիարդ դոլար հասցնելու ջանքերը և ընդգծել, որ երկու երկրների շահերից է բխում սերտորեն համագործակցել էներգետիկայի և տրանսպորտի բնագավառներում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել