Բարեփոխումների համար լավ ժամանակներին սպասելն անիմաստ է. Ավանեսյանը՝ Վիկտորինին
18:24 - 01 օգոստոսի, 2023

Բարեփոխումների համար լավ ժամանակներին սպասելն անիմաստ է. Ավանեսյանը՝ Վիկտորինին

Մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին այսօր ընդունել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
 
«Ձեր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում համընկավ ծանր շրջանի հետ` քովիդ, պատերազմ, անվտանգային մարտահրավերներ: Յուրաքանչյուր իրավիճակում բարձր ու արդյունավետ եմ գնահատում Ձեզ հետ համագործակցությունը»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:
 
Նախարարը խոսել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված առողջապահական բարդ իրավիճակի, պացիենտներին Հայաստանի բժշկական հաստատություններ տեղափոխելու դժվարությունների մասին:
 
«Բարեփոխումների համար լավ ժամանակներին սպասելն անիմաստ է, միշտ էլ նոր մարտահրավերներ են առաջ գալու, ուստի պետք է բոլոր դժվարություններին զուգահեռ սկսել ու ավարտին հասցնել անելիքները»,- ոլորտի առաջնահերթություններն ու գլխավոր ծրագրերը ներկայացնելուց հետո նշել է Անահիտ Ավանեսյանը:
 
Հրաժեշտի հանդիպմանը երկու կողմն էլ հույս են հայտնել, որ Հայաստանից մեկնելուց հետո ևս փոխգործակցությունը շարունակվելու է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել