news.am: Այս պահի դրությամբ դեռեւս որեւէ քաղաքական ուժ չի առաջադրվել Երեւանի ավագանու ընտրություններին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ նկատելով, որ սովորաբար քաղաքական ուժերը քաղաքական ուժերն առաջադրման փաստաթղթերը ներկայացնում են ժամկետի ավարտին մոտ, վերջին ու նախավերջին օրերին:
«Երեւանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրություններին ընտրողների քանակը հուլիսի 14-ի դրությամբ կազմել է 823 559: Նախորդ ընտրություններում (2018-ի սեպտեմբերի 23-ին) այդ թիվը եղել է 848 հազար է եղել: Ի սկզբանե հրապարակված թիվը եղել է 853 հազար, բայց արդեն սեպտեմբերի 23-ի դրությամբ, քվեարկության օրը, ընտրական ցուցակներում Երեւանի ընտրողների թիվը եղել է 848 հազարից մի փոքր ավելի: Այսինքն անցած 5 տարիներին ընտրողների թիվը նվազել է: Թե ինչու, որովհետեւ 2021-ի ընտրական օրենսգրքի փոփոխություններով ընտրական ցուցակից հանվում էին այն քաղաքացիների տվյալները, որոնք 6 ամիս եւ ավելի անձը հաստատող ժամկետանց փաստաթղթեր ունեին:
Ենթադրում եմ, որ նրանք մեր այն հայրենակիցներն են, որոնք վաղուց մեկնել են Հայաստանից ու բնակվում են արերկրում»,-ասաց հովակիմյանը:
Նշենք, որ Երեւանի վագանու ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 17-ին: Այսօրվանից սկսվել է կուսակցությունների առաջադրումը:
comment.count (0)