Վահագն Հովակիմյան

8-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

Ծնվել է 1974թ. հունիսի 30-ին Երեւանում:

1993-1995թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

1991-1993թթ. սովորել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում: 1996-2000թթ.՝ ԵՊՀ փիլիոսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության եւ քաղաքագիտության ֆակուլտետում:

1998-1999թթ. եղել է «Օրագիր» օրաթերթի լրագրող: 1999-2012թթ.՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող: 2012-2013թթ.՝ «Դարեսկիզբ» ՍՊԸ տնօրեն:

2012-2013թթ.՝ «Մեր տպարանը» ՍՊԸ փոխտնօրեն: 2012-2015թթ.՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնական: 2013-2014թթ.` «Panorama.am» կայքի քաղաքական մեկնաբան: 2014-2016թթ.` «Ժողովուրդ» օրաթերթի փոխխմբագիր: 2017-2019թթ.՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության փորձագետ:

2016 թվականից Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ է: 2018թ. սեպտեմբերի 23-ին ընտրվել է Երեւանի ավագանու անդամ, 2018թ. հոկտեմբերի 17-ին հրաժարվել է մանդատից:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 2 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները չի բողոքարկել մասնակից ոչ մի քաղաքական ուժ
 |armenpress.am|

Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները չի բողոքարկել մասնակից ոչ մի քաղաքական ուժ |armenpress.am|

armenpress.am:  Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների բողոքարկման ժամկետը լրացել է սեպտեմբերի 27-ին, մասնակից 14 քաղաքական ուժերից որևէ մեկը չի բողոքարկել: Այս մասին հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ԿԸՀ նիստում: Վահագն Հովակիմյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ողջ ընտրական համակարգին շնորհակալություն հայտնեց ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ կազմակերպելու համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեկ՝ սեպտեմբերի 27-ին լրացել է ընտրությունների բողոքարկման ժամկետը: Եվ 14 մասնակից քաղաքական ուժերից որևէ մեկը ընտրությունների արդյունքները չի բողոքարկել Վարչական դատարան: «Ընտրություններն անցել են մրցակցային, բուռն, լարված պայմաններում, բայց այն փաստը, որ 14 մասնակիցներից որևէ մեկը չի բողոքարկել ընտրության արդյունքները, ինքնին փաստում է, որ ընտրական համակարգն իր պարտականություններն ամբողջությամբ կատարել է: Եվ ազատ, արդար, թափանցիկ ու մրցակցային ընտրությունները մեզանում արդեն կայացած իրողություն են: Դա նաև ընդունում են քաղաքական ուժերը, որոնք մասնակցել են ընտրություններին»,-ասաց Հովակիմյանը: Երևանի ավագանու ընտրություններն անցկացվել էին սեպտեմբերի 17-ին: Ընտրություններում մասնակից 14 քաղաքական ուժերից անցողիկ շեմը հաղթահարել է 5-ը: Անցողիկ շեմը հաղթահարած ուժերն են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրային ձայն» կուսակցությունը և «Հանրապետություն» կուսակցությունը։
15:54 - 28 սեպտեմբերի, 2023
ԿԸՀ նախագահը չի կարծում, որ ոչ բոլոր ընտրողներին ծանուցում ուղարկելն ազդել է ընտրությունների արդյունքների վրա

ԿԸՀ նախագահը չի կարծում, որ ոչ բոլոր ընտրողներին ծանուցում ուղարկելն ազդել է ընտրությունների արդյունքների վրա

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփիչ ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հարց ուղղեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին, թե արդյոք խախտո՞ւմ է այն, որ ոչ բոլոր ընտրողներն են ծանուցվել քվեարկության տեղի, ժամի վերաբերյալ։ «Կա՞ն նախնական տվյալներ, թե քանի քաղաքացի չի ծանուցվել, ի՞նչ եք կարծում, արդյոք նաև սա՞ է պատճառը, որ համեմատաբար պասիվ են եղել այս ընտրությունները»,- հետաքրքրվեց լրագրողը։ ԿԸՀ նախագահը պատասխանեց, որ տեղյակ է ծանուցման խնդրին։ «Ինչպես գիտեք, ծանուցման գործընթացը կազմակերպում է ՆԳՆ-ն՝ «Հայփոստ» ընկերության միջոցով։ Ողջ օրը մեր թեժ գծերը քաղաքացիներին անընդհատ իրազեկել են, պարզաբանումներ են տրամադրել, այսինքն՝ այստեղ խնդիր լինել չէր կարող։ Ավելին՝ ԿԸՀ կայքում ինտերակտիվ քարտեզով տեղամասերի հասցեները, ողջ տվյալները տեղադրված են, ընտրողը հա՛մ իր տվյալները կարող է հայտնաբերել, հա՛մ իր տեղամասի տվյալները։ ՆԳՆ մեր գործընկերները պետք է որ «Հայփոստից» ստանան ծանուցում, թե քանի ծանուցում չի առաքվել, որպեսզի բյուջեից վճարումը լինի ըստ այդմ։ Եթե մենք ունենք փաստ, որ ծանուցումը ֆիզիկապես չի առաքվել, պետք է պարզենք, որպեսզի չմատուցված ծառայության համար պետությունը չվճարի»,- ասաց Վահագն Հովակիմյանը։ ԿԸՀ նախագահն ասաց՝ ինքը չի համարում, որ գործ ունենք մի գործընթացի հետ, որը կարող էր ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա․ «Բայց գործ ունենք նրա հետ, որ պետության պատվիրած ծառայությունը չի մատուցվել, բողոքներ կան, և էդ բողոքների գնահատակը պիտի տրվի»
21:42 - 17 սեպտեմբերի, 2023
475 տեղամասերից 460-ում եղել են նաև ԶԼՄ ներկայացուցիչներ, դիտորդներ, վստահված անձինք․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մեկնարկի վերաբերյալ ասուլիսում |news.am|

475 տեղամասերից 460-ում եղել են նաև ԶԼՄ ներկայացուցիչներ, դիտորդներ, վստահված անձինք․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մեկնարկի վերաբերյալ ասուլիսում |news.am|

news.am: Այսօր մեկնարկել են Երևանի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրությունները, Երեւանի բոլոր 475 տեղամասերը բացվել են, ԿԸՀ-ի կայքում ուղիղ հեռարձակմամբ կարելի է տեսնել՝ ինչպես է ընթանում քվեարկությունը: Առավոտյան հրավիրված մամուլի ասուլիսում ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն ասաց. «Այսօր Երեւանն ընտրում է ավագանի, բոլորիս լավ, ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ եմ մաղթում: Իմ գնահատմամբ ընտրությունները եղել են մրցակցային, թափանցիկ: 460 տեղամասերում եղել են նաեւ ԶԼՄ ներկայացուցիչներ, դիտորդներ, վստահված անձինք: Տեղամասային ընտրական հանձնաժողովի բացակայության 23 դեպք է արձանագրվել ժամը 8-ի դրությամբ, միայն 3 դեպքում է ՏԸՀ-ն նշանակում արել սահմանված կարգով: Դա այն դեպքերն են, երբ բացակա անդամների թիվը 1-ից ավելի է:Այս պահին ընտրությունները բնականոն ընթացքով ընթանում են եւ ԿԸՀ-ի իրավիճակային վերլուծության կենտրոնում բոլոր 475 տեղամասերից օնլայն մենք վերահսկում ենք: Օրվա ընթացքում պարբերաբար ԿԸՀ սրահից ընտրությունների ընթացքի, բոլոր հնարավոր տվյալները կներկայացնենք»: ԿԸՀ-ն երեքժամյա պարբերականությամբ կներկայացնի քվեարկության մասնակցության թվերը: Առաջին տվյալները կներկայացվեն 12.00-ին:
09:32 - 17 սեպտեմբերի, 2023
ԿԸՀ-ն միջազգային հյուրերի համար ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստական աշխատանքները

ԿԸՀ-ն միջազգային հյուրերի համար ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստական աշխատանքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը և քարտուղար Արմեն Սմբատյանը սեպտեմբերի 16-ին Մատենադարանում ամփոփել են Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։ «Հանդիպմանը հրավիրվել են 14 երկրի ընտրական համակարգերի և 2 միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուչությունների անդամները։ ԿԸՀ նախագահն ընդգծել է՝ հանձնաժողովը նախապատրաստական աշխատանքները սկսել էր դեռևս տարեսկզբից։ Հովակիմյանը հիշեցրել է, որ «Ընտրություններ» ավտոմատացված համակարգը Հայաստանում կիրառվում է դեռևս 2007 թվականից, ապա հավելել՝ ընտրական գործընթացների բոլոր փուլերի լիակատար թափանցիկությունն ու հանրային վերահսկողությունն ապահովելու նպատակով կիրառվող էլեկտրոնային գործիքները տարեց տարի ավելացել են։ Այս ընտրություններում ևս ԿԸՀ-ն էլեկտրոնային նոր գործիքներ է ներդրել։ Խոսելով ընտրական գործընթացում մատչելիության ապահովման մասին՝ Վահագն Հովակիմյանը նշել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակում երաշխավորում է Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի կիրառումը՝ ապահովելով քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրացումը։ 2023 թվականի Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ ԿԸՀ կայքում գործարկվել են՝ մատչելիության գործիքակազմը, նիստերի հեռարձակումը՝ ժեստերի լեզվով թարգմանությամբ, հայտարարությունների և նորությունների` ՏԵՔՍՏԻՑ ԽՈՍՔ համակարգը, տպագիր նյութերի աուդիո տարբերակները, էլեկտրոնային ուսուցումը՝ հաշմանադամության տարբեր խնդիրներ ունեցող անձանց համար։ Պատրաստվել և տարածվել են հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքներին վերաբերող սոցիալական գովազներ և անիմացիոն ֆիլմեր։ Ընտրությունների կազմակերպման նպատակով Երևանում կազմավորվել են 475 ընտրական տեղամասային կենտրոններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները դեռևս տարեսկզբից գույքագրել են պոտենցիալ տեղամասային կենտրոնների տարածքները՝ Երևանի քաղաքապետարանի վարչական շրջանների աշխատակազմերի հետ համագործակցությամբ։ Իրականացվել է այդ տարածքների  մատչելիության գնահատում։ Բոլոր դեպքերում ընտրվել են առավել մատչելի տարածքները։ Արդյունքում ընտրական 475 տեղամասերից 183-ը մատչելի են։  Քվեարկության ողջ ընթացքը և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը առցանց հեռարձակվելու Երևանի բոլոր 475 տեղամասերից՝ իրական ժամանակում։ «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով քվեարկության արդյունքներ ԸԸՀ-ներում մուտքագրվելուց հետո իրական ժամանակում առցանց հրապարակվելու են»,- ասվում է ԿԸՀ տարածած հաղորդագրության մեջ։
18:12 - 16 սեպտեմբերի, 2023
475 ընտրատեղամաս լիովին պատրաստ է Երևանի ավագանու ընտրություններին. ԿԸՀ նախագահը ներկայացրել է նախապատրաստական աշխատանքները
 |armenpress.am|

475 ընտրատեղամաս լիովին պատրաստ է Երևանի ավագանու ընտրություններին. ԿԸՀ նախագահը ներկայացրել է նախապատրաստական աշխատանքները |armenpress.am|

armenpress.am: Երևանի ավագանու գալիք ընտրությունները 2022 թվականին ձևավորված ԿԸՀ ներկայիս կազմի համար մեծությամբ առաջինն են: Հետևաբար, կարևորելով այդ հանգամանքը՝ կառույցն ընտրությունների նախապատրաստական աշխատանքները սկսել է ավելի վաղ, քան դրանք նշանակվել են օրենքով։   Ադ մասին հայտնեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին, Հայաստան ժամանած դիտորդներին, տարբեր երկրների ԿԸՀ ներկայացուցիչներին և լրագրողներին ներկայացնելով Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ իրականացված աշխատանքները։ ԿԸՀ-ն ավագանու ընտրությունների նախապատրաստական աշխատանքները սկսել է դեռ տարեսկզբից։ Հովակիմյանը հիշեցրեց, որ ընտրությունների ավտոմատացված համակարգը Հայաստանում գործարկվում է 2007 թվականից։ Ընտրական օրենսգրքով ամրագրված ընտրական գործիքների բոլոր փուլերի լիակատար թափանցիկությունն ու հանրային վերահսկողությունն ապահովելու նպատակով կիրառվող էլեկտրոնային համակարգերը տարեցտարի ավելացել են։ Ըստ այդմ՝ կարևոր գործիքներից են մասնագիտացված դասընթացներին մասնակցելու հայտերի առցանց ընդունման, դասընթացների կազմակերպման, անցկացման և ամփոփման համակարգը, դասընթացներին մասնակցելու դիմումներին առցանց հետևելու համակարգը, տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների հայտերի առցանց ներկայացման և նշանակման համակարգը, տեղական ԶԼՄ-ների ներկայացուցիչների և տեղական դիտորդների հայտերի առցանց ընդունման և վկայականների տրամադրման համակարգը, կուսակցությունների և դաշինքների կողմից ընտրական ցուցակների, արտաքին գովազդային վահանակների համար հայտերի, գույքի և եկամուտի հայտարարագրերի առցանց ներկայացման համակարգը, ընտրողների գրանցումն իրականացնող տեխնիկական սարքավորումների մասնագետների ռեեստրի վարման համակարգը, ընտրողների կենտրոնական տեղեկատվական համակարգը, քվեարկության օրը ընտրատեղամասերում քվեարկողների նույնականացման էլեկտրոնային համակարգը։ «Քվեարկության ամբողջ ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը հեռարձակվելու է առցանց Երևանի բոլոր՝ 45 տեղամասային կենտրոններից՝ իրական ժամանակում, որին յուրաքանչյուր ոք կարող է հետևել նույնիսկ բջջային հեռախոսի հավելվածի միջոցով: Իսկ 20։00-ից հետո կարելի է հետևել քվեարկության արդյունքներն ամփոփելու գործընթացին։ Այսօրվանից արդեն իսկ առցանց հեռարձակվում է ընտրատեղամասերի կահավորման գործընթացը, և բոլոր ցանկացողները կարող են հետևել այդ պրոցեսին։ Հայաստանում կուսակցությունները, դաշինքները համամասնական ցուցակները ներկայացնելիս հնարավորություն են ստանում դա անել առցանց, այսինքն՝ անձը հաստատող փաստաթղթի տվյալը մուտքագրելուց հետո համակարգը մնացած անձնական տվյալները տեղադրում է ավտոմատ»,- տեղեկացրեց ԿԸՀ նախագահը։ Հովակիմյանի հավաստմամբ՝ էլեկտրոնային համակարգի ներդրման շնորհիվ հնարավոր է ԿԸՀ պաշտոնական կայքում մեկ րոպե պարբերականությամբ հրապարակել քվեարկության արդյունքների մուտքագրման տվյալները։ Նշված համակարգի միջոցով մոտավորապես 22։00-ից կամ 23։00-ից սկսած, երբ արդյունքները տեղամասերից կհասնեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին, հնարավոր կլինի առցանց հետևել արդյունքների ամփոփման գործընթացին։ Հովակիմյանը շեշտեց, որ ընտրական գործընթացներում մատչելիության ապահովումն ամրագրված է Ընտրական օրենսգրքով, ուստի ԿԸՀ-ն իր լիազորությունների շրջանակում երաշխավորում է օրենքի կիրառումը՝ ապահովելով քվեարկությանը մասնակցելու դժվարություն ունեցող ընտրողների ընտրական իրավունքը։ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ ԿԸՀ կայքում մատչելիության գործիքակազմն ամբողջությամբ գործարկվել է։ Նիստերի հեռարձակումը կատարվել է ժեստերի լեզվի թարգմանությամբ, իրականացվել է էլեկտրոնային ուսուցում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, պատրաստվել և տարածվել են հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքին վերաբերող սոցիալական գովազդներ ու անիմացիոն ֆիլմեր։ Ընտրությունների կազմակերպման նպատակով Երևանում կազմավորվել է 475 ընտրատեղամաս։ ԿԸՀ-ն և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները դեռևս տարեսկզբից Երևանի քաղաքապետարանի վարչական շրջանների աշխատակազմերի հետ համագործակցությամբ գույքագրել և ուսումնասիրել են պոտենցիալ տեղամասային կենտրոնների տարածքները՝ իրականացնելով դրանց մատչելիության գնահատում և ընտրելով առավել մատչելիները, որոնց ցանկը հրապարակված է ԿԸՀ կայքում։ «Տեղաշարժման դժվարություններ ունեցող ընտրողները, համաձայն Ընտրական օրենսգրքի կարգավորումների, իրավունք ունեն իրենց հիմնական տեղամասը փոխել և ընտրել իրենց համար նախընտրելի տեղամաս։ ԿԸՀ կայքում տեղադրված է նաև համապատասխան ընտրատեղամասերի ինտերակտիվ քարտեզը։ Տեսողական խնդիրներ ունեցող ընտրողների համար տպագրվել են առանձին ձեռնարկներ՝ թույլ տեսողություն ունեցողների համար խոշոր տառաչափով, իսկ կույրերի համար՝ բրայլյան տպագրությամբ։ Նման ընտրողների ինքնուրույն քվեարկելու համար պատրաստվել և բոլոր ընտրատեղամասերին հատկացվել են բրայլյան ստվարաթղթե հատուկ կաղապարներ»,- ասաց Հովակիմյանը։  Շարունակությունը՝ armenpress.am-ում։
15:45 - 16 սեպտեմբերի, 2023
ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության ներկայացուցիչներն այցելել են ԿԸՀ

ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության ներկայացուցիչներն այցելել են ԿԸՀ

ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության ներկայացուցիչները սեպտեմբերի 15-ին հյուրընկալվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությանը շնորհակալություն է հայտնել Երևանի ավագանու ընտրությունները դիտարկելու համար և ներկայացրել ավագանու ընտրությունների ընտրակարգը։ Ինչպես տեղեկացնում են ԿԸՀ-ից՝ Հովակիմյանը հյուրերին է ներկայացրել էլեկտրոնային գործիքակազմերը, որոնք կիրառվել են այս ընտրական գործընթացում, և պատասխանել դիտորդական առաքելության ներկայացուցիչների հարցերին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը և ԿԸՀ անդամ Արուսյակ Տերչանյանը։
17:40 - 15 սեպտեմբերի, 2023
Ղազախստանի ԿԸՀ ներկայացուցիչները ցանկանում են որպես այցելուներ ներգրավվել Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ

Ղազախստանի ԿԸՀ ներկայացուցիչները ցանկանում են որպես այցելուներ ներգրավվել Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ

Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը սեպտեմբերի 7-ին հյուրընկալվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։  Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանության խորհրդական Ալիխան Ախմետովը և ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանության երկրորդ քարտուղար Դաուրեն Սարիբաևը։ Հյուրերին ընդունել են ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը։ Դեսպան Իմանբաևը շնորհակալություն է հայտնել ԿԸՀ նախագահին Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ ժամանակ գտնելու համար և կարևորել է Հայաստանի ու Ղազախստանի ԿԸՀ-ների հետագա համագործակցությունը։ Դեսպանն ընդգծել է՝ ՀՀ ԿԸՀ-ն միշտ պատրաստակամ է եղել և դիտորդական առաքելություն է իրականացրել Ղազախստանի Հանրապետության տարբեր ընտրությունների ժամանակ։ Դեսպանը հույս է հայտնել, որ այդ բարի ավանդույթը կշարունակվի նաև հետագայում։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին և վստահեցրել, որ ՀՀ-ի և Ղազախստանի Հանրապետության ԿԸՀ-ների համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում։ Կողմերը քննարկել են նաև Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Ղազախստանի Հանրապետության ԿԸՀ ներկայացուցիչների ներգրավումը որպես այցելուներ։
16:26 - 07 սեպտեմբերի, 2023
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու առաջին հայտը
 |armenpress.am|

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու առաջին հայտը |armenpress.am|

armenpress.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգոստոսի 10-ին ստացել է Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցելու առաջին հայտը: Մասնակցության հայտ է ներկայացրել Հայաստանի եվրոպական կուսակցությունը: Այս մասին օգոստոսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը: «Այս պահին մուտք են արվում Հայաստանի եվրոպական կուսակցության փաստաթղթերը»,- ասաց նա: Անդրադառնալով այն փաստին, որ մի շարք կուսակցություններ հատնել են մասնակցության մասին, սակայն դեռ առաջադրումներ չեն արել՝ Հովակիմյանն ընդգծեց՝ ավանդույթի համաձայն առաջադրումները լինում են հայտերի ընդունման նախավերջին կամ վերջին օրը: «Իրականում դրա պատճառները պրագմատիկ են. կուսակցությունները մինչև վերջին օրը փաստաթղթերը ձևավորելու, ճշգրտելու փուլում են: Սպասում են, որ փաթեթն ամբողջանա, նոր ներկայացնեն»,-ասաց Հովակիմյանը: ԿԸՀ նախագահի համոզմամբ՝ առաջադրումների մեծ մասը կլինի օգոստոսի 12-13-ին: Ավելի վաղ ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ՀՀ արդարադատության նախարարությունից ստացած տեղեկատվության համաձայն՝ Հայաստանում պաշտոնապես գործող 117 կուսակցությունից 71-ի կանոնադրությունը դեռ համապատասխանեցված չէ կուսակցությունների մասին օրենքին: Հովակիմյանը շեշտեց՝ այս ընթացքում բոլորին իրազեկել են, որ կանոնադրությունները համապատասխանեցնեն օրենքին: «Գիտեմ քաղաքական դաշտում հայտնի կուսակցություններ, որոնք ապրիլի դրությամբ չէին համապատասխանեցրել: Այն քաղաքական ուժերը, որոնք լրագրողների փոխանցմամբ հավակնել են, կարծում եմ՝ այս ընթացքում այդ թղթաբանությունն արել են: Ես ՀՀ արդարադատության նախարարի հետ կապի մեջ եմ ու նրան խնդրել եմ հանձնարարել պետռեգիստրին մինչև օգոստոսի 13-ն արտակարգ ռեժիմով աշխատել, այսինքն՝ եթե որևէ կուսակցություն փաստաթղթերը տանի կանոնադրությանը համապատասխանեցնելու, արտահերթ իրականացնեն այդ աշխատանքները, որ օպերատիվ լինի»,-ասաց Վահագն Հովակիմյանը: Օգոստոսի 3-ից սկսվել են Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումները:Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են մինչև օգոստոսի 13-ը՝ ժամը 18:00-ն: Քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ից: Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:
13:45 - 10 օգոստոսի, 2023
Երեւանի ավագանու նախորդ ընտրությունների համեմատ ընտորղների թիվը նվազել շուրջ 25 հազարով. ԿԸՀ նախագահ
 |news.am|

Երեւանի ավագանու նախորդ ընտրությունների համեմատ ընտորղների թիվը նվազել շուրջ 25 հազարով. ԿԸՀ նախագահ |news.am|

news.am: Այս պահի դրությամբ դեռեւս որեւէ քաղաքական ուժ չի առաջադրվել Երեւանի ավագանու ընտրություններին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ նկատելով, որ սովորաբար քաղաքական ուժերը քաղաքական ուժերն առաջադրման փաստաթղթերը ներկայացնում են ժամկետի ավարտին մոտ, վերջին ու նախավերջին օրերին: «Երեւանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրություններին ընտրողների քանակը հուլիսի 14-ի դրությամբ կազմել է 823 559: Նախորդ ընտրություններում (2018-ի սեպտեմբերի 23-ին) այդ թիվը եղել է 848 հազար է եղել: Ի սկզբանե հրապարակված թիվը եղել է 853 հազար, բայց արդեն սեպտեմբերի 23-ի դրությամբ, քվեարկության օրը,  ընտրական ցուցակներում Երեւանի ընտրողների թիվը եղել է 848 հազարից մի փոքր ավելի: Այսինքն անցած 5 տարիներին ընտրողների թիվը նվազել է: Թե ինչու, որովհետեւ 2021-ի ընտրական օրենսգրքի փոփոխություններով ընտրական ցուցակից հանվում էին այն քաղաքացիների տվյալները, որոնք 6 ամիս եւ ավելի անձը հաստատող ժամկետանց փաստաթղթեր ունեին: Ենթադրում եմ, որ նրանք մեր այն հայրենակիցներն են, որոնք վաղուց մեկնել են Հայաստանից ու բնակվում են արերկրում»,-ասաց հովակիմյանը: Նշենք, որ Երեւանի վագանու ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 17-ին: Այսօրվանից սկսվել է կուսակցությունների առաջադրումը:
16:49 - 03 օգոստոսի, 2023
Երեւանի ավագանու նախորդ ընտրությունների համեմատ ընտորղների թիվը նվազել շուրջ 25 հազարով. ԿԸՀ նախագահ |news.am|

Երեւանի ավագանու նախորդ ընտրությունների համեմատ ընտորղների թիվը նվազել շուրջ 25 հազարով. ԿԸՀ նախագահ |news.am|

news.am: Այս պահի դրությամբ դեռեւս որեւէ քաղաքական ուժ չի առաջադրվել Երեւանի ավագանու ընտրություններին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ նկատելով, որ սովորաբար քաղաքական ուժերը քաղաքական ուժերն առաջադրման փաստաթղթերը ներկայացնում են ժամկետի ավարտին մոտ, վերջին ու նախավերջին օրերին: «Երեւանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրություններին ընտրողների քանակը հուլիսի 14-ի դրությամբ կազմել է 823 559: Նախորդ ընտրություններում (2018-ի սեպտեմբերի 23-ին) այդ թիվը եղել է 848 հազար է եղել: Ի սկզբանե հրապարակված թիվը եղել է 853 հազար, բայց արդեն սեպտեմբերի 23-ի դրությամբ, քվեարկության օրը,  ընտրական ցուցակներում Երեւանի ընտրողների թիվը եղել է 848 հազարից մի փոքր ավելի: Այսինքն անցած 5 տարիներին ընտրողների թիվը նվազել է: Թե ինչու, որովհետեւ 2021-ի ընտրական օրենսգրքի փոփոխություններով ընտրական ցուցակից հանվում էին այն քաղաքացիների տվյալները, որոնք 6 ամիս եւ ավելի անձը հաստատող ժամկետանց փաստաթղթեր ունեին: Ենթադրում եմ, որ նրանք մեր այն հայրենակիցներն են, որոնք վաղուց մեկնել են Հայաստանից ու բնակվում են արերկրում»,-ասաց հովակիմյանը: Նշենք, որ Երեւանի վագանու ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 17-ին: Այսօրվանից սկսվել է կուսակցությունների առաջադրումը:
16:19 - 03 օգոստոսի, 2023
ԿԸՀ-ն հյուրընկալել է Երևանի ավագանու ընտրություններով հետաքրքրված 12 կուսակցության 2 տասնյակից ավելի ներկայացուցչի

ԿԸՀ-ն հյուրընկալել է Երևանի ավագանու ընտրություններով հետաքրքրված 12 կուսակցության 2 տասնյակից ավելի ներկայացուցչի

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 2-ին հյուրընկալել է Երևանի ավագանու ընտրություններով հետաքրքրված 12 կուսակցության 2 տասնյակից ավելի ներկայացուցչի։ Այս մասին հայտնել է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։ «ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունելով հյուրերին հիշեցրել է, որ օգոստոսի 3-ից սկսվում են Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումները։ ԿԸՀ նախագահը հայտնել է, որ այս ընտրություններին ԿԸՀ էլեկտրոնային համակարգերն ավելի են հարստացել, հնարավոր է և՛ ընտրական ցուցակները, և՛ գույքի ու եկամուտների հայտարագրերը ներկայացնել առցանց՝ կուսակցության ստացած օգտահաշիվների միջոցով։ ԿԸՀ նախագահը վերահաստատել է կուսակցությունների հետ համագործակցության վերաբերյալ  ԿԸՀ դիրքորոշումը։ Համագործակցության վերաբերյալ իր պատրաստակամության մասին է հայտնել նաև ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։ Այնուհետև ԿԸՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչության պետ Ելենա Այվազյանը ներկայացրել է կայքի էլեկտրոնային նոր համակարգերը։ Քննարկմանը հրավիրված կուսակցությունների ներկայացուցիչները հղել են իրենց հուզող հարցերը օգտահաշիվ ստանալու, տվյալները մուտքագրելու, գովազդային վահանակների և այլ հարցերի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։
17:20 - 02 օգոստոսի, 2023
«Յուրայինին նշանակել ենք, որ ապահովի ընտրությունների արդարությունը»․ Փաշինյանը՝ անկախ պաշտոններում իշխանության ներկայացուցիչ նշանակելու մասին

«Յուրայինին նշանակել ենք, որ ապահովի ընտրությունների արդարությունը»․ Փաշինյանը՝ անկախ պաշտոններում իշխանության ներկայացուցիչ նշանակելու մասին

ԿԸՀ յուրային անդամի նախագահության պայմաններում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ոչ մի բողոք չի ստացվել։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժողովրդավարության հայկական ֆորումի պանելային քննարկման ժամանակ՝ անդրադառնալով այն պնդմանը, որ իշխանությունը յուրայիններին նշանակում է անկախ պաշտոնների։ Նախ Փաշինյանը հարցրեց, թե արդյո՞ք ԿԸՀ նախագահին նկատի ունեն, ապա այդ օրինակով ասաց, թե վա՞տ է, որ ԿԸՀ յուրային անդամի նախագահության պայմաններում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ոչ մի բողոք չի ստացվել։  «Մենք յուրայինին չենք տարել, նշանակել էնտեղ, որ ընտրությունները կեղծի, մենք յուրայինին տարել, նշանակել ենք էնտեղ, որ ապահովի ընտրությունների արդարությունը, և գործնականում ապացուցել ենք․ ոչ մի դիմում-բողոք»,- ասաց նա։ Վահագն Հովակիմյանի՝ ԿԸՀ նախագահի թեկնածությունն ու ընտրությունը բուռն քննարկման և քննադատության առիթ էին դարձել՝ պայմանավորված մի քանի հանգամանքով։ Խոսքը նրա քաղաքական և կուսակցական գործունեության, օրենքի պահանջներին համապատասխանել-չհամապատասխանելու ու իր իսկ քվեարկությանը անձամբ մասնակցելու մասին է։ Infocom-ն ամփոփել էր, թե օրենսդրական ինչ նախապատրաստությամբ և էթիկական ինչ խախտմամբ է Հովակիմյանը ընտրվել ԿԸՀ նախագահի պաշտոնում։
11:11 - 31 մայիսի, 2023
ՏԻՄ ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումները կարելի է որակել «իներցիայով արված» գործողություններ. Վահագն Հովակիմյան
 |tert.am|

ՏԻՄ ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումները կարելի է որակել «իներցիայով արված» գործողություններ. Վահագն Հովակիմյան |tert.am|

tert.am: Այսօր՝ ապրիլի 5-ին, մարտի 26-ին կայացած ՏԻՄ ընտրությունների՝ դատական կարգով բողոքարկման վերջին օրն է, և այս պահի դրությամբ բողոքարկում առկա չէ: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքում հրավիրված ասուլիսին հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ ԿԸՀ նախագահը կարևորեց ՏԻՄ ընտրություններում ուղիղ ժամանակային ռեժիմում առաջին անգամ կիրառված ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանումը և միաժամանակյա համացանցային հեռարձակումը։ Ըստ Վահագն Հովակիմյանի, այս ՏԻՄ ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումները կարելի է որակել, որպես «իներցիայով արված» գործողություններ։ Նա թվարկեց դեպքեր, երբ ընտրական գործընթացներում ներգրավված անձինք, ճիշտ է, չեն խախտել Ընտրական օրենսգրքի պահանջները, ընտրատեղամասերից 100 մետր հեռավորության վրա կանգնելով, սակայն տեղամասերից որոշակի հեռավորությամբ կուտակումները ինքնին ահազանգերի առիթ են դարձել։ Հովակիմյանի խոսքով՝ այդ միջադեպերը արժանացել են ընտրատեղամասերի տարածքներում հերթապահություն իրականացնող ԿԸՀ անդամների գնահատականին, և ընդհանուր առմամբ ընտրական գործընթացների վրա ազդեցություն չեն ունեցել։ Նախընտրական քարոզչության ընթացքում դեպք է արձանագրվել, երբ թիվ 34 ԸԸՀ-ն խնդիր է նկատել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պաստառների փակցնելու ընթացքում, ինչի արդյունքում նշված հանձնաժողովը պահանջել է, որ դրանք հեռացվեն՝ չնայած որ դրանք տեղադրված են եղել գովազդային վահանակի վրա։ Անդրադառնալով լրագրողի հարցին, որ ընտրության օրը քաղաքական ուժերից մեկն ընտրակաշառքի մասին հայտարարությամբ է հանդես եկել, սակայն որևէ հիմնավոր փաստ չի ներկայացրել, Հովակիմյանը հիշեցրեց, որ այդ հարցն իրավապահների տիրույթում է։ ԿԸՀ նախագահն ընդգծեց, որ ընտրակաշառքի վերաբերյալ ցանկացած հաղորդում քրեաիրավական բնույթի տարրեր է պարունակում։ Ապա ընդգծեց, որ այդ լուրից անմիջապես հետո գլխավոր դատախազությունն է հաղորդագրությամբ հանդես եկել, որ բոլոր նման լուրերը քննվելու են։ «Ես լիահույս եմ, որ դատախազությունը մինչև վերջ հետամուտ կլինի, և առհասարակ մեր իրավապահ մարմինները նման դեպքերի հետ կապված հետաքննություն կիրականացնեն, եթե հարկ կլինի նաև նախաքննություն»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է նախընտրական քարոզչության ընթացքում համացանցային ԶԼՄ-ների վրա կիրառվող օրենսդրական սահմանափակումների մասին հարցին, ԿԸՀ նախագահն ասաց, որ համացանցային ԶԼՄ-ների դեպքում միակ օրենսդրական պահանջն է, որ ընտրությունների բոլոր մասնակիցների նկատամամբ ոչ խտրական պայմաններ լինեն։ Հովակիմյանը սակայն ընդգծեց, որ դա չի կարող վերաբերել ԶԼՄ հրապարակումների բովանդակությանը։ «Եթե որևէ մեկնաբանությամբ որևէ պետական մարմին կամ քաղաքական գործիչ իրավունք ստանա միջամտել ԶԼՄ-ների հրապարակումների բովանդակությանը, թե օրինակ ինչու ես քննադատում կամ ինչու չես քննադատում, դա կլինի արդեն գրաքննություն, բայց միևնույն ժամանակ ԶԼՄ-ները պետք է գիտակցեն, որ լռության օրը քարոզչություն կամ հակաքարոզչությունն արգելվում է։ Վատ է, որ որոշ ԶԼՄ-ներ այս կանոնը չեն պահպանում»,-ասաց նա։
18:51 - 05 ապրիլի, 2023
Ընդդիմությունը դեռ քննարկում է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի ընտրությունը վիճարկելու հարցը 

Ընդդիմությունը դեռ քննարկում է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի ընտրությունը վիճարկելու հարցը 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանի՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ընտրվելուց ավելի քան երեք ամիս անց Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները դեռ քննարկում են նրա ընտրությունը իրավական ճանապարհներով վիճարկելու հարցը։ Հովակիմյանը, հիշեցնենք,  այդ պաշտոնին ընտրվել էր 2022 թ․ հոկտեմբերի 7-ին Ազգային ժողովի փակ, գաղտնի քվեարկությամբ։ Նրա թեկնածությունն ու ընտրությունը բուռն քննարկման եւ քննադատության առիթ էին դարձել՝ ի թիվս այլնի, պայմանավորված նաեւ այն հանգամանքով, որ նա մասնակցել էր իր իսկ թեկնածության քվեարկությանը՝ այդպիսով խախտելով «ՀՀ ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի պահանջները։ Ընդ որում, նրա քվեն վճռորոշ էր եղել ընտրության արդյունքների հարցում, քանի որ նա ստացել էր անհրաժեշտ նվազագույն՝ 65 ձայն։ Ընտրությունից հետո մենք գրավոր հարցմամբ դիմել էինք ԱԺ բոլոր խմբակցություններին՝ խնդրելով հայտնել, թե ինչ դիրքորոշում ունեն Հովակիմյանի սեփական քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ եւ արդյոք պատրաստվում են իրավական գործընթաց սկսել։ Հաշվի առնելով, որ նշանակումից հետո մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարությամբ էին հանդես եկել՝ ի թիվս այլնի, խմբակցություններին հորդորելով ԱԺ պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծ ներկայացնել՝ հարցրել էինք նաեւ՝ արդյո՞ք պատրաստվում են նման նախագիծ ներկայացնել։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը անպատասխան էր թողել մեր գրավոր հարցումը, իսկ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները նշել էին, որ քննարկում են իրավական գործընթաց սկսելու հարցը։ Մասնավորապես, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, մեր հարցմանն ի պատասխան, տեղեկացրել էր, որ ԿԸՀ-ի նախագահի ընտրության օրինականության հարցը պետք է վիճարկվի ՀՀ բարձր` Սահմանադրական դատարանում, ուստի իրենք աշխատանքներ են տանում համապատասխան դիմումը կազմելու ուղղությամբ, իսկ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտնել էր, որ իրավական գործընթաց նախաձեռնելու եւ համանման հարցերը գտնվում են քննարկման փուլում, արդյունավետ լուծման հանգելու պարագայում լրացուցիչ կտեղեկացնեն։ Հաշվի առնելով, որ այս պատասխաններից երկու ամիս անց ընդդիմադիր խմբակցությունները լրացուցիչ հայտարարություններով հանդես չէին եկել՝ նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերի 23-ին, մենք կրկին գրավոր հարցում ենք ուղարկել։ Մասնավորապես, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին խնդրել էինք հայտնել, թե երկու ամիս անց ինչ փուլում են հիշյալ դիմումի նախապատրաստական աշխատանքները, իսկ եթե խմբակցության դիրքորոշումը փոփոխվել է ՍԴ դիմելու հարցում, խնդրել ենք մանրամասնել այդ փոփոխության պատճառները։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին խնդրել ենք հայտնել, թե ինչ վերջնարդյունքի հանգեցին իրենց քննարկումները․ եթե խմբակցությունն ընտրել է իրավական գործընթաց նախաձեռնելու տարբերակը, ապա ինչ գործընթացի մասին է խոսքը, եւ այս ընթացքում ինչ է արվել այդ ուղղությամբ, իսկ եթե որոշել է որեւէ գործընթաց չիրականացնել, ապա՝ ինչ պատճառաբանությամբ։ Խմբակցությունները մեր հարցմանը պատասխանել են օրենքով սահմանված  ժամկետների խախտմամբ՝ համապատասխանաբար այս տարվա հունվարի 10-ին և հունվարի 18-ին։ Թագուհի Թովմասյանը հայտնել է, որ նշած հարցով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունում քննարկումները մեր նշած ժամանակահատվածում շարունակվել են, կազմվել է համապատասխան դիմումի նախագիծ․ «Քանի որ համապատասխան որոշումը կոլեգիալ մարմնի՝ խմբակցության տիրույթում է, խնդրում եմ ընդունել ի գիտություն, որ ըստ անհրաժեշտության՝ խմբակցությունը հրապարակայնորեն կանդրադառնա Ձեր բարձրացրած հարցի ուղղությամբ համապատասխան գործընթացի նախաձեռնման հարցին»,- ասված է պատասխանում։ Արծվիկ Մինասյանն էլ նշել է, որ Վահագն Հովակիմյանի թեկնածության առաջադրման եւ «ընտրության» վերաբերյալ «Հայաստան» խմբակցության կողմից տրված գնահատականներն անփոփոխ են․ «Այս ընթացքում անցկացվել են մի շարք քննարկումներ (այդ թվում երկու ընդդիմադիր խմբակցությունների միջև): Բացի մեր կողմից հրապարակայնորեն հնչեցված իրավաքաղաքական գնահատականներից, քննարկվում են նաև դատական կարգով բողոքարկման հնարավորությունները: Դիտարկվում են մի քանի տարբերակներ, մասնավորապես, բողոքը պետք է ներկայացվի վարչակա՞ն թե՞ Սահմանադրական դատարան, այն անհատակա՞ն թե՞ նորմատիվ ակտի վիճարկմանը պետք է վերաբարի և համանման այլ հարցերի շուրջ: Քննարկումները շարունակվում են: Այս պահին չկա վերջնական ընտրված լուծում»,- նշել է Մինասյանը՝ հավելելով, որ արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն։   Միլենա Խաչիկյան
19:51 - 19 հունվարի, 2023