Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանը չի տեղափոխվի 
 |factor.am|
17:23 - 04 օգոստոսի, 2023

Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանը չի տեղափոխվի |factor.am|

factor.am: Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանը չի տեղափոխվի այլ վայր․ այս մասին այսօր Factor.am-ի հետ զրույցում ասաց «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը։ Հակոբյանը երեկ մեզ ասել էր, որ քննարկում են բոլոր հնարավոր սցենարները՝ արձագանքելով մամուլում շրջանառվող լուրերին, թե նախատեսվում է առաջիկայում տեղափոխել գործարանը։

Հիշեցնենք, որ ադրբեջանական «Թուրան» գործակալությունը հուլիսի 20-ին գրել էր, որ Բաքուն պաշտոնապես դիմել է Հայաստանին՝ Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանի շինարարությունը դադարեցնելու պահանջով՝ մինչև հստակեցվի դրա շահագործման հնարավոր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։

«Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրինությունն էլ բազմիցս հայտարարել էր, որ կառուցվող գործարանը շրջակա միջավայրի համար որևէ վտանգ չի ներկայացնում և կառուցվելու է հենց Երասխում։ Մետաղաձուլական գործարանը պարբերաբար հայտնվում էր Ադրբեջանական ԶՈՒ-ի թիրախում և աշխատակիցները ստիպված էին լինում դադարեցնել շինաշխատանքները։

Տիրան Հակոբյանն ավելի վաղ նշել էր, որ Ադրբեջանի նպատակը իրենց վախեցնելն ու տեխնիկան շարքից հանելն է, որովհետև գործարանի կառուցումից հետո տարեկան 200-250 հազար տոննա ամրան է արտադրվելու, իսկ հակառակորդը չի ուզում, որ ՀՀ-ն տնտեսապես հզորանա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել