«Խոսրովի անտառ»-ում կայծակից առաջացած հրդեհի հետևանքով ծառ է այրվել
11:59 - 29 հուլիսի, 2024

«Խոսրովի անտառ»-ում կայծակից առաջացած հրդեհի հետևանքով ծառ է այրվել

Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 28-ին տեղեկություն է ստացվել, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Երանոս» տեղամասի հատվածում ծուխ է նկատվում։

Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայծակի հետևանքով. այրվում է ծառ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։16-ին, մարվել՝ 17։46-ին, մասամբ այրվել է 1 գիհու ծառ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել