Վաշինգտոնը միառժամանակ դադարեցնում է օգնությունը Նիգերին |azatutyun.am|
13:52 - 05 օգոստոսի, 2023

Վաշինգտոնը միառժամանակ դադարեցնում է օգնությունը Նիգերին |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ վարչակազմը ժամանակավորապես սառեցնում է Նիգերի օգնության ծրագրերից մի քանիսը։ Այս մասին նախօրեին ասել է Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության ղեկավար Էնթոնի Բլինքենը:

«ԱՄՆ կառավարությունը միառժամանակ դադարեցնում է արտաքին օգնության որոշ ծրագրեր», - ասել է պետական քարտուղարը՝ նշելով․ «Նիգերին մարդասիրական և պարենային օգնության հատկացումը կշարունակվի»։

Հուլիսի 26-ին Նիգերի նախագահ Մոհամեդ Բազումի թիկնապահների խումբը նրան գահընկեց է արել և նախագահ է հռչակել խմբի հրամանատար, գեներալ Աբուռահման Տչիանիին: Միջազգային համայնքը դատապարտել է հեղաշրջումը և հրաժարվել է ճանաչել գեներալի լիազորությունները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել