tert.am: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորները ազատ են ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի ընտրության հարցում: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
«Քանի որ նախորդ անգամ, երբ Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրված էր, մենք ազատ էինք թողել, այս անգամ էլ մենք խմբակցությունում որոշեցինք, որ թողնենք ազատ. ամեն մեկն իր հայեցողությամբ, ով ինչպես ցանկանա, այնպես էլ կքվեարկի»,-ասաց ԲՀԿ առաջնորդը:
comment.count (0)