Հենց հիմա Արցախի ժողովուրդը ենթարկվում է ցեղասպանության և կանգնած է ոչնչացման ու հայրենազրկման իրական սպառնալիքի առջև. Արցախի նախագահի ուղերձը 
 |tert.am|
19:10 - 08 օգոստոսի, 2023

Հենց հիմա Արցախի ժողովուրդը ենթարկվում է ցեղասպանության և կանգնած է ոչնչացման ու հայրենազրկման իրական սպառնալիքի առջև. Արցախի նախագահի ուղերձը |tert.am|

tert.am: Հենց հիմա Արցախի Հանրապետության ժողովուրդը ենթարկվում է ցեղասպանության և կանգնած է ոչնչացման ու հայրենազրկման իրական սպառնալիքի առջև։ Այս մասին միջազգային հանրությանն ուղղված ուղերձում հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն սկսելու վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջ քաշած շինծու օրակարգն իրականում Ադրեբջանի հանցավոր արարքները լեգիտիմացնելու փորձ է։ Առանց միջնորդների և գործուն երաշխիքներ նման բանակցություններում Արցախի մասնակցությոնը խրախուսելու ցանկացած կոչ ընկալում ենք որպես օժանդակություն Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության իրացմանը։ Այս պայմաններով որևէ նման բանակցությունների Արցախի մասնակցությունը կլինի Ադրբեջանի ցեղասպանական մտադրության իրացման քողարկված ընդունում և իրականացում»,- ընդգծեց նա։

Հարությունյանը նշեց, որ բանակցությունների արդյունավետության և լեգիտիմության համար անհրաժեշտ է ապահովել, որ կողմերն առնվազն հետևեն միջազգային իարվունքի նորմերին։ «Ընդորում, ինչպես բուն հակամարտությանն ուղղված առաջարկները, այնպես էլ դրանց իրականացման համար հնարավոր հետևանքները պետք է համահունչ լինեն միջազգային իրավունքի սկզբունքներին և համամարդկային արժեքներին։ Այս բոլորը սակայն մինչ օրս հաջողությամբ և անպատժելիորեն խախտվում են Ադրբեջանի կողմից»,- հավելեց նա։

Արցախի նախագահն ասաց, որ բանակցությունների համար նախ պետք է ապահովվեն բարենպաստ և հավասար պայմաններ, ապա սկսել համաձայնեցնել բանակցությունների միջազգային մեխանիզմը, որն օժտված կլինի համապատասխան միջազգային մանդատով և կսահմանի բանակցային գործընթացի չափանիշները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել