ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը Երևանից հետո մեկնել է Բաքու |azatutyun.am|
11:14 - 30 մայիսի, 2025

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը Երևանից հետո մեկնել է Բաքու |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքը Երևանից հետո այսօր ժամանել է Բաքու։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Հաքը Բաքվում կքննարկի տնտեսական զարգացման և տարածաշրջանային անվտանգության հարցեր։

Ջոշուա Հաքը նախօրեին էր Երևանում։ Նա հանդիպեց արտգործնախարար Արարատ Միրզոյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, քննարկեց տարածաշրջանային անվտանգության հարցեր:

Միրզոյանն ընդգծել է, որ առկա է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման իրական հնարավորություն, և այդ ճանապարհին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրումը կդառնա պատմական հանգրվան։ ԱԽ քարտուղարն էլ ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և կրկին ընդգծել խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը:

Միրզոյանն ու Հաքը խոսել են նաև Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրերս հայտարարեց, որ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարատև խաղաղության հաստատմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել