ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է անտառներում և խոտածածկ տարածքներում պահպանել հրդեհային անվտանգության կանոնները
21:51 - 09 օգոստոսի, 2023

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է անտառներում և խոտածածկ տարածքներում պահպանել հրդեհային անվտանգության կանոնները

Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը: ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները: Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից:

«Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է`

  • վառել խարույկներ չնախատեսված վայրերում: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով խարույկը, 5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով.
  • նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ.
  • ծխել և օգտվել բաց կրակից` վառելիքով լիցքավորված տարաների կամ մեքենաների շրջակայքում.
  • կատարել չոր խոտի, խոզանի այրում.
  • բաց տարածքներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել արևի ճառագայթներն ու դառնալ հրկիզող ոսպնյակներ.
  • թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր և այլն»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը քաղաքացիներին հորդորում է նկատված հրդեհի կամ ծխի դեպքում անմիջապես զանգահարել 911 հեռախոսահամարին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել