Էրդողանը հանել է 81 նահանգապետներից 57-ին, այդ թվում՝ ծովափնյա Անթալիայի |armeniasputnik.am|
09:59 - 10 օգոստոսի, 2023

Էրդողանը հանել է 81 նահանգապետներից 57-ին, այդ թվում՝ ծովափնյա Անթալիայի |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փոխել է թուրքական նահանգների մեծ մասի նահանգապետերին, այդ թվում՝ ծովափնյա Անթալիայի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Resmi Gazete կառավարական պաշտոնական տեղեկագրին։

Փոխվել են 57 նահանգների նահանգապետերը։ Ընդհանուր առմամբ, Թուրքիան ունի 81 նահանգ։ Նման որոշման պատճառները չեն նշվում։

Նշվում է, որ Ստամբուլի նահանգապետը փոխվել էր դեռ հունիսին` ընտրություններից հետո՝ կապված նախկին նահանգապետ Ալի Երլիկայի՝ ՆԳՆ ղեկավարի պաշտոնում նշանակվելու հետ:

Մի շարք դեպքերում խոսքը մի նահանգից մյուս նահանգ վերանշանակման մասին է։ Ինչպես հետևում է թերթում հրապարակված հրամանագրից՝ Անթալիայի նոր նահանգապետ է դարձել Հուլուսի Շահինը, որն ավելի վաղ գլխավորում էր հարավ-արևելքում գտնվող Մալաթիայի նահանգը: Հանգստավայրի նախկին նահանգապետ Էրսին Յազըջին համապատասխանաբար ուղարկվել է Մալաթիա։

Անցած շաբաթ Էրդողանի հրամանով փոխել էին 81 նահանգներից 52-ի ոստիկանապետերին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել