Կոնգրեսական Ադամ Շիֆը համաձայնվել է հանդիպել ամերիկահայերի հետ
 |news.am|
11:35 - 10 օգոստոսի, 2023

Կոնգրեսական Ադամ Շիֆը համաձայնվել է հանդիպել ամերիկահայերի հետ |news.am|

news.am: ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը համաձայնվել է ընդունել ամերիկահայ ցուցարարներին։ Այս մասին իր ֆեյսբուքյան տեսանյութում տեղեկացրել է ակցիայի մասնակից Դավիթ Մնացականյանը։

«Վաղը կհանդիպենք, նորությունների մասին հավեյլալ կտեղեկացնենք։ Հիմա նորից գնում ենք իր գրասենյակի մոտ, եւ տուն չենք գնալու, որ նկատելի լինի մեր հաստատակամությունը»,- ասաց նա։

Նշենք, որ արդեն 4 օր է՝ ամերիկահայերը բողոքի իրենց ձայնն են բարձրացնում ի պաշտպանություն Արցախի: Նրանք կոչ են անում միջազգային հանրությանը կոշտ արձագանք տալ Ադրբեջանի գործողություններին: Նրանք նաեւ նստացույց էին անում կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակի` պահանջելով հանդիպում հայամետ կոնգրեսականի հետ։ Նրանք նաեւ կոնգրեսական Ադամ Շիֆից պահանջում են այցելել Լաչինի միջանցք, տեղում ծանոթանալ իրավիճակին եւ դա ներկայացնել ԱՄՆ Կոնգրեսում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել