armenpress.am: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կոչ Է արել իր երկրի բնակչությանը եւ գործարար շրջաններին հրաժարվել դոլարից եւ հաշվարկներում օգտագործել թուրքական լիրան: Այդ մասին նա հայտարարել Է նոյեմբերի 26-ին խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ:
«Մեր տնտեսության մեջ ամբողջ թափով շարունակվում Է վերականգնման գործընթացը: Բոլոր թվերը դա են մատնանշում: Իսկ մեզ դեռեւս ասում են, որ մենք խորտակվում ենք: Դեն նետեք այդ դոլարը, եկեք վերադառնանք մեր արժույթին: Թուրքական լիրան այլեւս չի ընկնում»,-ասել Է նա:
Էրդողանը հորդորել Է բնակչությանը՝ այդ կերպ դրսեւորել ազգային հպարտությունն ու հոգատարությունը հայրենիքի նկատմամբ:
Թուրքիան վերջին մի քանի տարվա ընթացքում ջանում Է կրճատել դոլարի բաժինը առեւտրական գործառնություններում, գլխավորապես արտաքին առեւտրի ոլորտում: Անկարան պլանաչափ կերպով միջկառավարական համաձայնագրեր Է կնքում ազգային արժույթներով հաշվարկների անցնելու վերաբերյալ:
comment.count (0)