Նա իր ուղերձում նաև ընդգծել է, որ միասնական այդ մարմինը պետք է բաղկացած լինի իշխանության, ընդդիմության, Սփյուռքի ներկայացուցիչներից։
Նա մտավախություն ունի, որ Հայաստանի ղեկավարության ներկայիս մոտեցումները Ադրբեջանի հետ բանակցություններում կարող են վտանգել ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի ամբողջականությունն ու նույնիսկ գոյությունը: Արամ Առաջինի կարծիքով՝ Հայաստանը ևս չպետք է վերածվի Արևելք-Արևմուտք դիմակայության թատերաբեմի, նման քաղաքականության հետևանքները կարող են ծանր լինել Հայաստանի համար: Կաթողիկոսի պնդմամբ` Ադրբեջանի տարածքային ամբողջակությունը ճանաչելով՝ խախտվում է Արցախի ինքնորոշման իրավունքը։
«Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացքում հարկ է, որ Հայաստանը դուրս գա պարտված լինելու և սոսկ զիջումներ կատարելու կացությունից։ Ավելին՝ Հայաստանը պետք է առկախի բոլոր բանակցությունները Ադրբեջանի հետ, մինչև որ Ադրբեջանը դադարեցնի Արցախի շրջափակումը»,– նշել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը։
Նա շեշտել է` պետք է խուսափել նոր պատերազմից, սակայն սա չի նշանակում տեղի տալ Ադրբեջանի պահանջներին, այլ պետք է որդեգրել ճկուն, բայց մարտունակ գործելաոճ։
Արամ Ա–ի խոսքով՝ պետք է մերժել որևէ մոտեցում, որը կներառի Արցախը Ադրբեջանի տարածքային անբաժան մաս:
comment.count (0)