Շիրակի մարզում տեղի ունեցած վթարից տուժածներից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է
12:41 - 16 օգոստոսի, 2023

Շիրակի մարզում տեղի ունեցած վթարից տուժածներից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է

Շիրակի մարզում տեղի ունեցած վթարից տուժածներից 6-ը շարունակում են բուժումը հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:

«Նրանցից երկուսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, երեքինը՝ ծանր կամ կայուն ծանր:

Տուժածներից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է»,- նշված է ԱՆ հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ի լույս 14-ի գիշերը  Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են Volkswagen մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և ZIL մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի։

Դեպքի առթիվ ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ըստ հաղորդագրության՝ ՔԿ-ն պարզել է, որ պատահարը տեղի է ունեցել Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում՝ դեպի Երևան քաղաքի ուղղության ուղեմասում, առաջամասերով միմյանց են բախվել հիշյալ տրանսպորտային միջոցները, որոնցից «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցը գտնվել է իր երթևեկելի ուղեմասում՝ դեպի Երևան քաղաքի ուղղությամբ, իսկ «Զիլ» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ հանդիպակաց երթևեկելի ուղեմասում՝ դեպի Գյումրի քաղաքի ուղղությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել