ՀՀ-ն դատապարտում է Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի վրա հարձակումը |armeniasputnik.am|
15:23 - 19 օգոստոսի, 2023

ՀՀ-ն դատապարտում է Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի վրա հարձակումը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանը մտահոգություն է հայտնում Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի վրա հարձակման առնչությամբ։ Այս հայտարարությունը տարածել է Կիպրոսում, Ալբանիայում և Հունաստանում ՀՀ դեսպանությունը։

«Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի (UNFICYP` Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր. խմբ.) լիազորությունները, որոնք հաստատվել են միջազգային հանրության կողմից, պետք է հարգել։ Հայաստանը վերահաստատում է անվերապահ համերաշխությունը Կիպրոսի հետ»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին Կիպրոսի թուրքերը սադրանք էին իրականացրել՝ բուլդոզերով հրելով ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի մեքենաները։ Միջադեպը տեղի էր ունեցել Պիլա գյուղի մոտ, որը գտնվում է Կիպրոսի հիմնական մասի և Թուրքիայի կողմից օկուպացված տարածքների միջև ընկած բուֆերային գոտում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել