Թուրքիան հինգ տարի անց թուրքմենական գազ կներմուծի Կասպից ծովի հատակով անցնող խողովակներով. Էրդողան
 |1lurer.am|
18:16 - 03 մայիսի, 2025

Թուրքիան հինգ տարի անց թուրքմենական գազ կներմուծի Կասպից ծովի հատակով անցնող խողովակներով. Էրդողան |1lurer.am|

1lurer.am: Թուրքիան հինգ տարի անց Թուրքմենստանից բնական գազ կներմուծի Կասպից ծովի հատակով անցնող խողովակներով՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ Ստամբուլում բնական ռեսուրսների գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ:

«Այս տարվա մարտից մենք թուրքմենական գազը Թուրքիա ենք տեղափոխում Իրանի տարածքով։ Մեր նպատակն է հինգ տարի հետո Թուրքմենստանից բնական գազ ներկրել Կասպից ծովի հատակով անցկացված խողովակներով»,- ընդգծել է նա։

Էրդողանի խոսքով՝ մինչ այժմ նշված երթուղով փոխադրվել է 250 մլն խմ բնական գազ, իսկ տարեվերջին այդ ցուցանիշը, ըստ կանխատեսումների, կհասնի 1,3 մլրդ խմ-ի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել