Արևմուտքը չի պատրաստվում տապալել Պուտինի վարչակարգը. Օլաֆ Շոլց
 |hetq.am|
16:03 - 21 օգոստոսի, 2023

Արևմուտքը չի պատրաստվում տապալել Պուտինի վարչակարգը. Օլաֆ Շոլց |hetq.am|

hetq.am: Արևմուտքը չի պատրաստվում ջանքեր գործադրել Ռուսաստանում քաղաքական վարչակարգի փոփոխման ուղղությամբ, սակայն Վլադիմիր Պուտինը համոզված է, որ արևմտյան երկրներն ունեն նման մտադրություն։ Այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, որի խոսքերը մեջբերում է Deutsche Welle-ն։

«Թե ով որտեղ նստի, մենք չենք որոշում։ Մենք նաև չենք պլանավորում (Ռուսաստանում-խմբ.) փոխել վարչակարգը»,- հայտարարել է Շոլցը։

Գերմանիայի կանցլերի խոսքով, սակայն, ՌԴ նախագահը մտավախություն ունի, որ հենց դա է Արևմուտքի պլանը։ «Պուտինը պետք է հաշտվի այն մտքի հետ, որ իր հարևանությամբ Եվրոպական միությունն է՝ որպես բաց հասարակությունների, լիբերալ ժողովրդավարությունների համայնք և որոշակի կերպով հույս ունենա, որ ազատությունը վարակ չէ»,- եզրափակել է Շոլցը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել