Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն իրավունք չունի միջամտել միջուկային գործարքին |news.am|
12:20 - 25 նոյեմբերի, 2019

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն իրավունք չունի միջամտել միջուկային գործարքին |news.am|

news.am։ Իրանը կարծում է, որ ԱՄՆ-ն իրավունք չունի միջամտել միջուկային գործարքին: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Աբբաս Մուսավին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը չեղարկում է պատժամիջոցների բացառությունները, որոնք գործում էին Ֆորդոյի միջուկային օբյեկտի համար:

«Ինչ վերաբերում է պատժամիջոցների բացառությունների չեղարկմանը, մենք չենք կարծում, որ ԱՄՆ-ը կարող է ինչ-որ կերպ արտահայտվել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) մասին կամ միջամտել այդ հարցին»,- ասել է Մուսավին:

Նոյեմբերի 6-ին Իրանը չորրոդ անգամ հրաժարվել է միջուկային գործարքով նախատեսված իր պարտավորությունների իրականացումից եւ սկսել է Ֆորդո օբյեկտում ուրանի հարստացման հարցով ցենտրիֆուգների օգտագործումը, այն դեպքում, երբ միջուկային գործարքը ենթադրում է, որ Նատանզեի համալիրը նման նպատակների համար միակը կլինի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել