tert.am: «Խաղաղության ակունք» ռազմարշավը Սիրիայում կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք արձանագրի առաջադրված նպատակների իրականացումը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի հայտարարության մեջ, որի նիստը երեքշաբթի կայացել է երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ:
Անվտանգության խորհուրդը նաև հույս է հայտնել, որ ՌԴ-ն և ԱՄՆ-ն կկատարեն Թուրքիային տված խոստումները՝ կապված թուրք-սիրիական սահմանից «Ազգային ինքնապաշտպանության ուժեր» քրդական զորամիավորման նահանջի հետ:
Ներկայում ռազմական գործողությունները թուրքական «Խաղաղության ակունք» արշավի շրջանակներում դադարեցվել են: Թուրքական զորքերը զբաղված են Ռաս էլ Այն և Թել Աբյադ սիրիական քաղաքների միջև ընկած տարածքի ականազերծմամբ:
comment.count (0)