civilnet.am: Վարչապետի այցերի մասին տեղեկատվությունը հաղորդվում է պատշաճ ժամկետում. այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք վարչապետը հունիսի 20-ին մեկնելու է Թուրքիա:
Մամուլում տեղեկություն է տարածվել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Թուրքիա՝ հանդիպելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Հունիսի 5-ին Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Էրդողանի հետ։ Երկու երկրների ղեկավարները քննարկել էին Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վարաբերող հարցեր և պայմանավորվել շարունակել երկխոսությունը։ Թուրքիայի նախագահն ընդգծել էր տարածաշրջանում համապարփակ կարգավորման, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների կարևորությունը և իր գոհունակությունը հայտնել Թուրքիայի և Հայաստանի միջև շփումների վերաբերյալ։
Մայիսի 16-ին Փաշինյանն ու Էրդողանը հանդիպել էին Տիրանայում:
comment.count (0)