Հայաստանը ՌԴ–ի հետ հարաբերությունները խզելու խնդիր չունի. Փաշինյան |armenpress.am|
16:42 - 13 հունիսի, 2025

Հայաստանը ՌԴ–ի հետ հարաբերությունները խզելու խնդիր չունի. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը շատ սերտ համագործակցություն ունի ԵՄ-ի հետ, բայց մյուս կողմից, Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու խնդիր չունի:

Այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չեխիայում GLOBSEC 2025» ֆորումի շրջանակում անցկացվող պանելային քննարկման ժամանակ՝ անդրադառնալով ԵՄ–ին հնարավոր անդամակցությանն ու խոչընդոտներին առնչվող հարցին:

Վարչապետը հիշեցրեց խորհրդարանի կողմից ընդունված օրենքը՝ ԵՄ–ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին:

«Հիմա մենք շատ սերտ համագործակցություն ունենք ԵՄ–ի հետ: Բայց մյուս կողմից, մենք Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու խնդիր չունենք, քանի որ մենք վարում ենք բալանասավորված ու բալանասավորման արտաքին քաղաքականություն: Սա է մեր ռազմավարությունը»,–ասաց Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել