ԱՄՆ-ում հայերը Արցախի մասին խոսելու պահանջով ակցիա են անցկացրել Քիմ Քարդաշյանի տան մոտ
 |news.am|
11:16 - 27 օգոստոսի, 2023

ԱՄՆ-ում հայերը Արցախի մասին խոսելու պահանջով ակցիա են անցկացրել Քիմ Քարդաշյանի տան մոտ |news.am|

news.am: ԱՄՆ-ում հայերը բողոքի ակցիա են անցկացրել համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի հեռուստաաստղ Քիմ Քադաշյանի տան մոտ:

Նրանք պահանջել են բարձրաձայնել, խոսել Արցախի մասին, թե ինչ է այնտեղ կատարվում:

Նրանք նաեւ կոչեր են հնչեցրել՝ «Բայդե΄ն, խոսիր Արցախի մասին, Քի΄մ խոսիր Արցախի մասին», «Գործե΄ք հիմա», «Բացե΄ք Լաչինի միջանցքը», «Կանգնեցրե΄ք ցեղասպանությունը»:

Ակցիայի մասնակիցներին է մոտեցել ոստիկանության ներկայացուցիչ եւ ասել, որ անօրինական է այդ վայրում բողոքի ակցիա անցկացնելը, ինչին  ի պատասխան, ակցիայի մասնակիցներն ասել են, որ 120 հազար հայ է ցեղասպանվում Արցախում, եւ ախարհը պետք է իմանա այդ մասին:

Հիշեցնենք, որ արդեն 258 օր Արցախը շրջափակված է, այնտեղ հումանիտար ճգնաժամ է, նույնիսկ հացի խնդիր է առաջացել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել