Փաստաբանը մեկնաբանել է Արցախի նախագահի հարցաքննությունը |news.am|
16:02 - 04 հունիսի, 2025

Փաստաբանը մեկնաբանել է Արցախի նախագահի հարցաքննությունը |news.am|

news.am: Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանըհարցաքննվել է երեք գործով, նա երբեք չի խուսափելհարցաքննություններից եւ ամեն անգամ ներկայացելէ Քննչական կոմիտե, երբ նրան կանչել են, եւպատշաճ կերպով պատասխանել հարցերին։ Այսմասին հունիսի 4-ին լրագրողների հետ զրույցումհայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։

Նա նշել է, որ այս կոնկրետ գործը վերաբերում էպատերազմի ժամանակ զինծառայողներիանփութությանը, ինչպես նաեւ զենքը եւ զինամթերքըթշնամուն հանձնելուն։ «Ցավոք, այլ մանրամասներչեմ կարող հայտնել, քանի որ քննիչը զգուշացրել էգործի որեւէ մանրամասնություն հրապարակելուանթույլատրելիության մասին»,- ավելացրել էԵրիցյանը։ Նա նաեւ չի կարողացել ասել, թե ինչհիմքով է հարուցվել վարույթը՝ միաժամանակհիշեցնելով, որ լրատվամիջոցները գրել են, որ գործըհարուցվել է Սամվել Բաբայանի հաղորդագրությանհիման վրա։

«Սամվել Շահրամանյանը մի քանի անգամ հանդիպելէ Սամվել Բաբայանի հետ Հայաստանի տարածքում, բայց ոչ թե այս գործի շրջանակում, այլ՝ Արցախյանհարցը քննարկելու նպատակով»,- ասել էփաստաբանը։

Նրա խոսքով՝ Շահրամանյանը չի խուսափում 4-5 ժամ տեւողությամբ հարցաքննություններից, նույնիսկհաշվի առնելով իր խիտ գրաֆիկը եւ այնինտենսիվությունը, որով նրան կանչում են։ «Նա ունիմիայն վկայի կարգավիճակ։ Նրան մեղադրականբնույթի հարցեր չեն տալիս։ Վերջին երկու շաբաթվաընթացքում նրան արդեն չորս անգամ հարցաքննելեն, հաջորդ հարցաքննությունը տեղի կունենահունիսի 6-ին»,- ընդգծել է Երիցյանը։

Նա մտահոգություն է հայտնել, որ Շահրամանյանըհիմա հարցաքննվում է։ Նրա խոսքով՝տրամաբանությունը հուշում է, որ 2023թ.իրադարձություններից հետո Արցախի նախագահըպետք է առաջին հարցաքննվողներից մեկը լիներ՝հաշվի առնելով, որ վարույթը սկսվել է այդ ժամանակ, բայց Շահրամանյանը առաջին անգամ հարցաքննվելէ 2025թ. մայիսի կեսերին։

Նա ավելացրել է, որ հարցաքննությունները, ամենայնհավանականությամբ, ուղղված են այդ ժամանակտեղի ունեցած իրադարձությունների մասինտեղեկություններ ստանալուն՝ համարելով, որՔննչական կոմիտեն պետք է հենց հիմապատասխանի Շահրամանյանին հարցաքննությանկանչելու պատճառների մասին հարցին։

«Ես ակտիվ հարցաքննությունը կապում եմ այլերեւույթների հետ եւ չեմ բացառում հետագա որեւէգործողություն։ Այդ պատճառով Շահրամանյանըհարցաքննության է գալիս փաստաբանիուղեկցությամբ։ Ես չեմ բացառում, որ նրանք կարողեն քրեական հետապնդում սկսել հորինվածքրեական գործերի շրջանակում։ Այս պահին եսքաղաքական ենթատեքստ չեմ տեսնում այսգործում»,-  նշել է Երիցյանը։

Նա նաեւ հայտնել է, որ Սամվել Շահրամանյանն այս գործում որեւէ կապ չունի Կարեն Ջավադյանի հետ։ Ինչ վերաբերում է Շահրամանյանի հետ կապված մյուս գործին, նրա մեքենայի առգրավումը, նրա կարծիքով, զուտ ձեւական էր եւ քննչական նպատակներ չէր հետապնդում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել