Արցախի ԱԺ նախագահ է ընտրվել Աշոտ Դանիելյանը, կընտրվի նաև նախագահ
 |civilnet.am|
16:50 - 23 մայիսի, 2025

Արցախի ԱԺ նախագահ է ընտրվել Աշոտ Դանիելյանը, կընտրվի նաև նախագահ |civilnet.am|

civilnet.am: Մայիսի 21-ին Աշոտ Դանիելյանը միաձայն՝ 28 կողմ ձայնով, ընտրվել է Արցախի Ազգային ժողովի նախագահ։ Նա եղել է միակ թեկնածուն և ներկայացնում է «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց Արցախի Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Սևակ Աղաջանյանը։ Արցախի 33 հոգանոց խորհրդարանի անդամներից նիստին մասնակցել է 28-ը։ Նիստը կայացել է Երևանում։

«Տասնօրյա ժամկետում Ազգային ժողովը կանցկացնի նաև Արցախի նախագահի ընտրությունը»,- ասաց Աղաջանյանը։

2023-ի հունիսին կայացած Արցախում սահմանադրական փոփոխություններից հետո սեպտեմբերին 9-ին Ազգային ժողովը նախագահ ընտրեց Սամվել Շահրամանյանին՝ մինչև հերթական ընտրությունները։ Նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունները պիտի կայանային 2025-ին։ Սահմանադրական այս փոփոխությունը կատարվեցին 2023-ի ամռանը և Ազգային ժողովին թույլ էին տալիս ռազմական դրության պայմաններում երկրի նախագահ ընտրել։

2025-ի ապրիլի 15-ին Արցախի Ազգային ժողովը Երևանում նիստ էր գումարել և ընդունել սահմանադրական փոփոխությունների նոր նախագիծ, որի շնորհիվ պիտի պահպանվի նախագահի ինստիտուտը։

2023-ի հոկտեմբերի 3-ին Ադրբեջանի կողմից Դավիթ Իշխանյանի գերեվարումից հետո Արցախի Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարում էր Գագիկ Բաղունցը։

Արցախի նախագահի միակ թեկնածուն գործող նախագահ Սամվել Շահրամանյանն է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել