Շահրամանյանին կրկին հարցաքննել են Քննչականում
 |azatutyun.am|
17:40 - 06 հունիսի, 2025

Շահրամանյանին կրկին հարցաքննել են Քննչականում |azatutyun.am|

azatutyun.am: Սամվել Շահրամանյանն այսօր առավոտյան կրկին հարցաքննվել է Քննչական կոմիտեում, «Ազատությանը» փոխանցեց Արցախի վերջին նախագահի փաստաբան Ռոման Երիցյանը:

Շահրամանյանը հարցաքննվում է վկայի կարգավիճակով, իրավապահները մանրամասներ չեն հայտնում:

Արցախի վերջին նախագահին վերջին շաբաթներին հինգերորդ անգամ են հարցաքննության կանչել:

Երկու օր առաջ նա մի քանի ժամ Քննչականում էր 2023-ի ադրբեջանական հարձակման ժամանակ պաշտոնական անփութության ու զենք-զինամթերքը հակառակորդին հանձնելու գործով: Վարույթը հարուցվել է Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հաղորդման հիման վրա:

Սամվել Շահրամանյանին մի քանի այլ վարույթով էլ են կանչել հարցաքննության:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել