Ռուբեն Վարդանյանի փաստաբան Բերմանը հայտարարություն է արել մեղադրական եզրակացության վերաբերյալ
 |azatutyun.am|
15:28 - 05 հունիսի, 2025

Ռուբեն Վարդանյանի փաստաբան Բերմանը հայտարարություն է արել մեղադրական եզրակացության վերաբերյալ |azatutyun.am|

azatutyun.am: Բաքվում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբան Աբրահամ Բերմանը հայտարարությամբ է հանդես եկել մեղադրական եզրակացության վերաբերյալ՝ պնդելով, որ մեղադրանքը բավարար չափով հաշվի չի առել քրեական իրավունքի հիմնարար սկզբունքները:

Ըստ նրա՝ հաշվի չեն առնվել ամբաստանյալի արարքների և դրանց ենթադրյալ հետևանքների միջև պատճառահետևանքային ուղիղ կապի հաստատման պահանջը, ինչպես նաև յուրաքանչյուր կոնկրետ հանցագործության սուբյեկտիվ կողմի (հանցավոր մտադրության) ապացուցման անհրաժեշտությունը։

«Քրեական պատասխանատվությունը կարող է առաջանալ միայն այն դեպքում, երբ խստորեն պահպանվում է անհատական պատասխանատվության սկզբունքը, գործողությունները որակավորվում են իրավական հստակության սկզբունքով, հարգվում են միջազգային պարտավորությունները և լիովին պահպանվում են դատավարական երաշխիքները։ Այս սկզբունքներից որևէ մեկի խախտումը կասկածի տակ է դնում քրեական հետապնդման և դատավարության օրինականությունն ու արդարությունը։

Համոզված եմ, որ արդար դատաքննությունը պետք է հիմնված լինի նյութական և դատավարական իրավունքի ճշգրիտ կիրառման վրա», - նշել է նա։

Փաստաբանը նկատել է, որ Ադրբեջանը՝ որպես իրավական պետություն, ունի արդարադատության միջազգային չափանիշներին իր հանձնառությունը ցույց տալու հնարավորություն։

Վարդանյանի միջազգային իրավական թիմի անդամ ու ընտանիքի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը ևս Վարդանյանի ծավալուն մեղադրանքին ծանոթանալուց հետո ավելի վաղ պնդել էր, որ իրավական հիմք չկա, միայն քաղաքական շարժառիթներ են:

Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է չորս տասնյակից ավելի հոդվածներով՝ ահաբեկչությունից, վարձկանությունից, պատերազմ կազմակերպելուց մինչև զանգվածային սպանություններ։ Նախկին պաշտոնյային մինչև ցմահ ազատազրկում է սպառնում Բաքվում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել