Կրեմլը հաստատում է․ շուտով տեղի կունենա Պուտինի ու Էրդողանի հանդիպումը

 |factor.am|
19:01 - 28 օգոստոսի, 2023

Կրեմլը հաստատում է․ շուտով տեղի կունենա Պուտինի ու Էրդողանի հանդիպումը |factor.am|

factor.am: Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը տեղի է ունենալու շուտով, գրում է ՏԱՍՍ-ը։

Ըստ գործակալաության ՝ այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ հանդիպման վայրը և տեղը կհայտարարվի ավելի ուշ։

«Հանդիպումը տեղի կունենա շուտով։ Մենք ժամանակին այդ մասին կհայտնենք»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք բանակցությունները կարող են տեղի ունենալ Ռուսաստանի տարածքում։  Պեսկովը հստակեցրել է, որ դեռ չի կարող լրացուցիչ մանրամասներ հայտնել։

«Կան որոշակի պայմանավորվածությունններ հայտարարման ժամկետների վերաբերյալ և մենք մտադիր ենք այդ պայմանավորվածությունները պահպանել»,-ասել է Կրեմլի խոսնակը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել