Սուրեն Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությանը
14:42 - 30 օգոստոսի, 2023

Սուրեն Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությանը

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն օգոստոսի 30-ին ընդունել է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան:

Պաշտպանության նախարարը ողջունել է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինգհ Դահիյային և Հնդկաստանն ու այլ գործընկեր երկրները ներկայացնող ունկնդիրներին։ Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել Հայաստան այցելության նախաձեռնությունը` հաշվի առնելով պաշտպանական բնագավառում հայ-հնդկական հարաբերությունների զարգացման ներկայիս ընթացքը:

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ներկայացրել է բանակում մեկնարկած բարեփոխումները և պաշտպանության բնագավառում հայ-հնդկական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, ինչպես նաև պատասխանել է պաշտպանական քոլեջի պատվիրակության՝ վերոնշյալ ոլորտներին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել