tert.am: ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին լուրերը նախագահականից ո՛չ հերքում են, ո՛չ հաստատում։
«Այս պահին չեմ կարող այդ տեղեկությունը մեկնաբանել, սպասենք պաշտոնական հաղորդագրությանը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Հարությունյանի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Արայիկ Հարությունյանն այսօր հրաժարական կտա։
Ավելի վաղ ևս տեղեկություններին էին շրջանառվում Հարությունյանի հրաժարականի մասին, որոնք հերքվեցին։
Սակայն, օրեր առաջ Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում ավելի քան 6 ժամ տևած խորհրդակցությունից հետո Վերածննդի հրապարակում հավաքված արցախցիներին ներկայացրել էր քննարկման արդյունքները։
Նա տեղեկացրել էր, որ քննարկվել է նաև նախագահի պաշտոնում իր մնալ-չմնալու հարցը։
«Վաղը, մյուս օրը ավելի նեղ կազմով կորոշենք, եթե պետք լինի, որ ես հրաժարական տամ»,-ասել է Հարությունյանը։
comment.count (0)