Թուրքիայի խորհրդարանը աշնանային նստաշրջանի ժամանակ կքննարկի սահմանադրության նոր նախագիծը
 |hetq.am|
17:00 - 02 սեպտեմբերի, 2023

Թուրքիայի խորհրդարանը աշնանային նստաշրջանի ժամանակ կքննարկի սահմանադրության նոր նախագիծը |hetq.am|

hetq.am: Թուրքիայի խորհրդարանի առաջիկա նստաշրջանի հիմնական խնդիրներից մեկը կլինի 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո երկրում գործող սահմանադրության փոխարեն նոր սահմանադրության ընդունումը։ Սահմանադրության նոր նախագիծը խորհրդարանի քննարկմանը կդրվի աշնանային նստաշրջանի ժամանակ, որը մեկնարկում է այս տարվա հոկտեմբերին: Այդ մասին Անկարայում արդարադատության մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Մենք 2011 թվականից ի վեր երազանք ունենք՝ ազատագրել Թուրքիան «հեղաշրջումների սահմանադրությունից», ընդունել նոր հիմնական օրենք, որը հարիր կլինի «Թուրքիայի դարաշրջանին», պաշտպանել մեր 85 միլիոն քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները։ Խորհրդարանի աշխատանքի մեկնարկից հետո` աշնանային նստաշրջանին, կրկին կմտցնենք նոր սահմանադրության մեր նախագիծը։ Քաղաքական բոլոր կուսակցություններին, դատական ատյաններին, համալսարաններին, պետական մարմիններին և բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում իրենց ներդրումն ունենալ այս գործընթացի մեջ»,- հայտարարել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահն ավելի վաղ երկու անգամ համաժողովրդական հանրաքվեի էր ներկայացրել սահմանադրական փոփոխությունների նախագծերը։ 2017 թվականի հանրաքվեից հետո Թուրքիայում կառավարման խորհրդարանական ձևը փոխարինվեց նախագահականով, սակայն նոր սահմանադրություն այդ փոփոխությունների լույսի ներքո չընդունվեց: Մայիսին` նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո, Էրդողանը հայտարարեց, որ նոր սահմանադրության ընդունումը իր վարչակազմի հիմնական խնդիրներից մեկն է լինելու:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել