Ծիծեռնակաբերդի տարածքից 3 անձ բերման է ենթարկվել, այդ թվում՝ Հովսեփ Կուբատյանը
13:28 - 04 սեպտեմբերի, 2023

Ծիծեռնակաբերդի տարածքից 3 անձ բերման է ենթարկվել, այդ թվում՝ Հովսեփ Կուբատյանը

Բերման է ենթարկվել Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության նախկին պետ, Երևանի ավագանու ընտրություններում «Ազգային առաջընթաց» կուսակցության (ղեկավարը՝ Հայկ Մարության) ընտրական ցուցակով առաջադրված Հովսեփ Կուբատյանը։ 

 «Ծիծեռնակաբերդում այգում նստելու համար ինձ տանում են ոստիկանություն` Մալաթիայի բաժին։ Ոչ մի օրինական պահանջ, ոչ մի հիմք», - գրել է Կուբատյանը «Ֆեյսբուքի» իր էջում։

Ոստիկանության լրատվական բաժնից Sputnik Արմենիային հայտնել են, որ Ծիծեռնակաբերդի տարածքից 3 անձ բերման է ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182 հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքը կատարելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել